Պահանջում են վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում մոտ 300 ցուցարարներ ապրիլի 13-ին բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: «Ցույցեր են տեղի ունեցել Արգենտինայի Բուենոս Այրես և Կորդովա քաղաքներում, կլինեն նաև Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, ինչպես և աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում», - Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ ասել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամ Ֆեդերիկո Վանեսկահյանը: Ինչպես ընդգծել է Վանեսկահյանը, նմանատիպ ցույցերը կշարունակվեն, քանի դեռ պատժամիջոցներ չեն կիրառվել ագրեսորի դեմ: Ցույցին ներկա է գտնվել Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, սենատոր Ռուբեն Մարտինես Ուելմոն, նախկին կանցլեր Բելելա Էռերան:
