Նորից առաջարկ Թուրքիայից

«Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ։

Թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի թվում անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Չավուշօղլուն պնդել է, թե «Ֆրանսիայի որդեգրած պոպուլիստական և քաղաքական մոտեցումը ոչ մի կերպ չի նպաստում երկկողմ հարաբերություններին»։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշման առիթով Չավուշօղլուն կրկնել է պաշտոնական Անկարայի այն տեսակետը, թե այդ որոշումը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին։

Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ հիշատակել է Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը։ «Թող այդ հանձնաժողովում Ֆրանսիան լինի, Ռուսաստանը, ԱՄՆ-ը լինեն։ Հայաստանն ուզած երկրին կարող է ներգրավել։ Բացենք արխիվները», - հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան պատրաստ է ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքը։

Հիշեցնենք, այս տարվա փետրվարին ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում: «Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին», - ասել է Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ: Մակրոնը հիշեցրել էր, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

«Առաջիկա շաբաթների ընթացքում, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ֆրանսահայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, և Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, ուստի մեր հանրապետությունը պետք է հիշի այն», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը հայտնել է, որ նախապես տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր որոշման մասին: Միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նաև հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Ֆրանսիայի Էմանյուել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան, որը Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունի, 2001 թվականին օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ, սակայն հատկապես Ֆրանսիային Թուրքիան, այսպես ասած՝ ամենամոլեռանդ ձևով է քննադատում:

Անկարայի դիրքորոշումը տարիներ ի վեր նույնն է՝ Թուրքիան պատրաստ է բացել արխիվները, եկեք քննարկենք պատմությունը: Պաշտոնական Երևանի մերժումն էլ այս գաղափարին հստակ է՝ Հայաստանը կասկածի տակ չի կարող դնել Հայոց Ցեղասպանությունը՝ մասնակցելով պատմաբանների քննարկումների:

Պետք է գիտակցել, որ ոչ պաշտոնական Երևանը, ոչ Անկարան չեն փոխելու իրենց դիրքորոշումը, մանավանդ, երբ հայտնի է Անկարայի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9835 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am