Պուտինի զայրույթն ու Արցախը

Ռուս-ամերիկյան հարաբերություններն օրեցօր վատանում են. ԱՄՆ գործող վարչակարգը վերջին տարիների ընթացքում պատժամիջոցների մասին մի քանի տասնյակ որոշումներ է կայացրել, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը, սակայն, հարաբերությունները լավացնելու հույսը չի կորցնում և հուսով է, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ, ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ Միացյալ Նահանգների նախագահը հաստատել էր, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայանալու են իր և Պուտինի բանակցությունները։ Չնայած գագաթնաժողովին երկու շաբաթ է մնացել, սակայն Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը հանդիպում կազմակերպելու պաշտոնական առաջարկ Վաշինգտոնից դեռ չի ստացել։ Պեսկովն ավելի վաղ ընդգծել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպման նախաձեռնողը Սպիտակ տունն է, և ըստ այդմ՝ ամերիկյան կողմը պետք է առաջինը հանդես գա նման բանակցությունների անցկացման առաջարկով։

Սակայն Մոսկվայում ակնկալում են, որ հանդիպումը տեղի կունենա, այլ հարց է, թե ինչ ձևաչափով կլինի դա՝ առանձին լիարժեք հանդիպո՞ւմ, թե՞ զուտ շփում գագաթնաժողովի շրջանակներում, դեռ հայտնի չէ։ Մոսկվան սպասողական վիճակում է։ Պուտինը հարցազրույցում ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում ռուս-ամերիկյան համագործակցության կարևորությունը։ Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առկա առևտրային հակամարտությանը, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե Մոսկվան չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, սակայն քանի որ Մոսկվայի և Պեկինի միջև այսօր ռազմավարական հարաբերություններ են, ինքն ավելի շատ համակրում է Չինաստանին։

Հարցազրույցում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայի հետ հարաբերություններին։ Նա հերթական անգամ հայտարարել է, թե վաղ է գնահատական տալ Վլադիմիր Զելենսկուն՝ որպես երկրի նախագահի, քանի որ նա դեռ նոր է ստանձնել պաշտոնը և ժամանակ է պետք։ Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովրդի երկու մաս են կամ բարեկամական ժողովուրդներ, և վաղ թե ուշ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվելու են։ Նա հուսով է, որ դա տեղի կունենա Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու օրոք։

«Հուսով եմ, որ նոր իշխանությունները, ունենալով ժողովրդի մեծ աջակցությունը, քայլեր կձեռնարկեն ռուս-ուկրաինական հարաբերությունները և Ուկրաինայի ներքին խնդիրները կարգավորելու համար», - ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Մոլդովայում տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով, թե Մոսկվան շարունակելու է իր աջակցությունը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին և նրա կողմնակիցներին։

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման բոլոր փուլերում այս ընթացքում մշտապես խոսվել է այն մասին, որ Արցախի բանակցային գործընթացը, թերևս միակ հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են:

Եթե ինչ-որ պահից Ռուսաստան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունները դառնան այն աստիճան լարված, որ դա անդրադառնա Ղարաբաղյան հակամարտությանը՝ ապա կարելի է կանխատեսել, որ Արցախի հարցում ևս իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6275 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am