Որքան քիչ ատամ ունես, այնքան ավելի ես շիլա սիրում. Պուտին
Ռուսաստանի քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով Սանկտ Պետերբուրգից 9-ամյա աղջկա հարցին, խոստովանել է, որ ամեն առավոտ շիլա է ուտում, քանի որ շատ է սիրում: «Փոքր հասակում ինձ չեն ստիպել շիլա ուտել, քանի որ ինձ երբեք չեն ստիպել անել բաներ, որոնք ես չի ցանկացել անել»,-պատասխանեց ՌԴ նախագահը: Փոքրիկը հարցրել էր ՌԴ նախագահին, թե նա ինչ շիլաներ է սիրում ուտել: «Ինչ վերաբերում է շիլային, ապա ես այն ամեն առավոտ հաճույքով ուտում եմ, այսօր էլ եմ կերել»,- ասել է Պուտինը՝ ասելով, որ ժամանակի ընթացքում սկսել է ավելի շատ սիրել շիլա: «Որքան քիչ ատամ ունես, այնքան ավելի ես շիլա սիրում»,- կատակել է Պուտինը:
