Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական ու քաղաքական գործունեությունն իրականացրել է քիրվայական միջավայրում։ Նրա մտածողությունը, ավելի ճիշտ՝ աշխարհընկալման պարզունակ «շտամպները» և քաղաքական խեղաթյուրված կարծրատիպերը ձևավորվել են 1–ին նախագահի ու նրան կից դաշտում։

Ճիշտ է, Փաշինյանն իր ոճին հավատարիմ «իքս» պահին «քցեց» իր քաղաքական «պապային»՝ Լևոն Տեր–Պետրոսյանին, ու միջնորդավորված ձևով «երկխոսացվեց» նախորդ իշխանությունների կողմից, բայց, միևնույն է, նրա պատկերացումները մնացին լևոնական տիրույթում։

Ի՞նչն է միավորում Տեր–Պետրոսյանին ու Փաշինյանին

2018–ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը ձևով նիկոլական է, իսկ բովանդակությամբ՝ տերպետրոսյանական։ Գաղափարազուրկ և «իզմ»–ազուրկ Փաշինյանի դեպքում այլ բան չէր էլ կարող ստացվել։

Փաշինյանն այժմ դարձել է 1998–ին ու 2008–ին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների խմբագրման և հաշվեհարդարի մանիպուլացվող գործիքը։ Նա հիմա Տեր–Պետրոսյանի քաղաքական փաստաբանն է։

Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ նույն նավակի մեջ են և համատեղ են երկրում քաոս ստեղծում՝ անկախ այն հանգամանքից, որ «ժողովրդի» վարչապետը պաթոլոգիկ էգոիստ է ու միանձնյա իշխանություն սիրող։

Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանն ատում են միմյանց (1–ին նախագահին ակնհայտորեն նյարդայնացնում է այն հանգամանքը, որ Նիկոլը, որին ինքը առավելագույնս տեսնում էր հանրահավաքների «դիջեյի» կարգավիճակում, այժմ դարձել է երկրի ղեկավար), բայց ընդհանուր վտանգն ու ապագայի հանդեպ վախը ստիպել են սրանց մի կողմ դնել հոգեբանական բարդույթներն ու միավորվել։

1–ին նախագահը հասկանում է, որ Փաշինյանի քաղաքական կործանումը (որն, ի դեպ, անխուսափելի է) նաև իրենն է լինելու։ Փաշինյանն էլ հասկանում է, որ ձևականությունների ու բարդույթների ժամանակը չէ, և պետք է դիմել լևոնական կադրերի օգնությանը։ Արդյունքում՝ տեղի է ունեցել չհայտարարված քաղաքական ամուսնություն, ավելի ստույգ՝ մոլորյալ զավակի վերադարձը քիրվայականության որջ։

Հանրությանն այստեղ էլ է խաբել Նիկոլ Փաշինյանը։ Նա հեղափոխության օրերին հայտարարել է, որ նոր էջ է բացում, բայց վերադարձել է «հնագույն» Հայաստանին՝ հեղափոխության արդյունքները ծառայեցնելով Տեր–Պետրոսյանին ու նրա թիմակիցներին քրեաքաղաքական առումով մաքրելուն և հին հաշիվները փակելուն։

Այդ երկուսին միավորում է նաև համատեղ գործած հանցանքը։ Խոսքը 2008–ի մարտի 1–ին տեղի ունեցածի ու 10 զոհի մասին է։ Նրանք բախման տարան ամբոխին, որպեսզի լուծեն իշխանության գալու խնդիրը։

Տեր–Պետրոսյանը 2008–ի մարտի 1–ին որպես «թամադա» էր օգտագործում Նիկոլին, իսկ վերջինս էլ հաճույքով կատարում էր այդ դերը։ Բայց հենց պարզվեց, որ սահմանադրական կարգի տապալում չի ստացվում, Նիկոլը ծլկեց դեպքի վայրից, իսկ 1–ին նախագահը հանգիստ քնեց «Թող լիքը զոհ չպահանջվի ինձնից բացի» ծրագրի շրջանակներում։

Լևոնական «тройка»–ն

Փաշինյանին ստեղծված իրավիճակում կադրեր են պետք։ Լևոնական կադրեր, որոնք կկատարեն բաներ, որոնք չի կարող և չի ուզենա կատարել իր քայլարած թիմակիցների ճնշող մեծամասնությունը։

Պատահական չէ, որ լևոնական արեալի մարդիկ տարածվում ու մետաստազներ են տալիս պետական կառավարման ու իշխանամետ տեղեկատվական համակարգերում։

Տեղեկատվական դաշտում Հ1–ը հանձնվել է «օրթոդոքս» լևոնականներ Արա Շիրինյանին ու Տիգրան Պասկևիչյանին։ Փաշինյանի մամլո խոսնակ է նշանակվել մոլի լևոնական Վլադիմիր Կարապետյանը։

Լևոնական «тройка»–ն, սակայն, վերը նշված երեքը չեն։ «Тройка»–ն գործում է այլ դաշտում՝ փորձելով մաքրել լևոնանիկոլական իշխանությունը մարտի 1–ի մեղքերից ու հանցանքներից։ Այդ «тройка»–ի անդամներն են տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը, ոչ պակաս տխրահռչակ Վահե Գրիգորյանը և ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս երեքի վրա ամենակեղտոտ ֆունկցիաներն են դրված։ Մեկը «Իմ քայլով» պատգամավոր ու ԱԺ հանձնաժողովի նախագահ է դարձել և պատրաստվում է քաղաքական շահարկման ու առևտրի առարկա դարձնել 2016–ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին։ Մյուսին քաղաքականապես անողնաշար Արմեն Սարգսյանի ձեռամբ ուզում են գործուղել Սահմանադրական դատարան՝ մեր երկրում ֆաշիստական ոճի բռնապետական ռեժիմի կառուցմանը «սահմանադրական» տեսք տալու համար։ Դե, իսկ երրորդին՝ Գագիկ Ջհանգիրյանին, դեռ կարգավիճակ չեն տվել, բայց նա թեմայի մեջ է։

1995–ի ընտրակեղծիքների գլխավոր ճարտարապետ Ջհանգիրյանն այնքան է ինտեգրված Փաշինյանի թիմում և այնքան է մխրճված իշխանական «մուտիլովկաների» մեջ, որ նախորդ և ներկա իշխանությունների (ինչպես նաև «անողնաշար» նախագահ աշխատող Արմեն Սարգսյանի՝ կոմերցիոն առումով, անշո՛ւշտ) սպասարկու «1in.am»–ի տաղավարում անդրադառնալով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այսպես կոչված, «Մարտի 1»–ի գործին ու ՍԴ–ում սպասվող զարգացումներին՝ հայտարարել է հետևյալը. «ՍԴ-ն ժամանակ է տալիս դատավորի սխալն ուղղելու, իր մոտ գործի քննությունը հետաձգում է, որպեսզի վերաքննիչը կարողանա այդ ընթացքում որոշում կայացնել: Բայց ես կարծում եմ՝ ՍԴ-ում այդ գործը չի քննվի, փակագծերը հիմա չեմ բացում: Համենայնդեպս, այս կազմով ՍԴ-ն Քոչարյանի գործը չի քննի»։

Ջհանգիրյանը թափանցիկ ակնարկ է անում, որ տիրապետում է ներքին տեղեկատվության և գիտի, թե ինչ է լինելու ՍԴ–ում, և ինչպիսի կազմ է այն հետագայում ունենալու։

Հարց է առաջանում, թե որտեղի՞ց լևոնական ժամանակների ընտրակեղծարարության գործիք ու օդիոզ նախկին զինդատախազին այդպիսի տեղեկատվություն։ Ո՞վ է նա, որ տիրապետում է «փակագծերում» առկա զարգացումներին։ Պատասխանը շատ պարզ է՝ լևոնանիկոլական իշխանությունը ներքին կարգով պլանավորում է ապօրինություններն ու իշխանության ամբողջական բռնազավթման գործընթացները, իսկ Նիկոլի ֆորմալ թիմակիցներին ու, մասնավորապես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը վերապահված է գագիկջհանգիրյանների ու վահեգրիգորյանների մասնակցությամբ ընդունած որոշումների դակիչի անպատվաբեր ֆունկցիան։

7or.am

դիտվել է 3209 անգամ
Լրահոս
Ադրբեջանական բենզինը՝ որպես հայկական հանրաքվե Անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»․․․ չմոռանանաք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել Երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ՝ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում... Պարզ է` Նիկոլը նաև իր ընտրազանգվածին է կերակրում Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ հինգ հիմնական տարաձայնությունները Պուտինի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Ուկրաինական կարգավորման շուրջ Ինչ են քննարկելու Նեթանյահուն ու Թրամփը Օրբանը ծաղրել է Կալլասին Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասին Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am