Երևանում 56-ամյա տղամարդու սպանությունը ինչ կապ ունի Մարտի 1-ի դեպքերի հետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վազգեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 30-ամյա Զորիկ Մանուկյանի նկատմամբ, ով ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանում կատարված սպանության կասկածանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկակցնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Զ. Մանուկյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունիսի 10-ին Զ. Մանուկյանը սպանել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Սարգիս Ավագյանին, ով Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում Ս. Ավագյանի հետ վիճաբանել են Զ. Մանուկյանը, նրա ընկերը՝ Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Բողոջոջյանը, որի ժամանակ Զ. Մանուկյանը դանակով հարվածել է Ս. Ավագյանի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Նշված վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վ. Ֆ.-ն, ով Էրեբունի հիվանդանոց էր ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել Վ. Ֆ.-ի կյանքը փրկել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը փնտրում է նաև Գ. Բողոջոջյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, մինչդեռ երեկվանից համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, որ հնարավոր է՝ սպանությունը կապ ունի Մարտի 1-ի հայտնի դեպքերի հետ, սակայն միակ զուգադիպությունը նա է, որ սպանվածը Մարտի 1-ի տուժածներից Արթուր Ավագյանի հայրն է և Մարտի 1-ի հետ այս սպանությունը կապելը ճիշտ չէ։ Ոստիկաններն ու քննիչները այս 2 օրվա ընթացքում կատարել են ահռելի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները մանրամասն պարզելու, ինչպես նաև դրդապատճառները ճշտելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարություն է տարածել նաև Հայաստանի քննչական կոմիտեն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Զ. Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել։ Ներկայացնում ենք քննչական կոմիտեի հայտարարությունը. Փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից Սարգիս Ավագյանի սպանության պատճառների վերաբերյալ այսօր արված հայտարարության կապացությամբ տեղեկացնում ենք, որ այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Հորդորում ենք՝ խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց: Նշենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ Սարգիս Ավագյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ:

Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության: Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ: Այս պահին ստուգվում են ցուցմունքներում մատնանշված հանգամանքները: Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989 թթ.: Ձեռնարկվում են անհետաձգելի և ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին: Քրեական գործի քննության շահերց ելնելով՝ այս պահին այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Գոյունյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մովսիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վազգեն Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական բաժնի ծառայողները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի Լիսինյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Ս. Ա.-ն էր, ով վնասվածք էր ստացել «ձախ թուլակող շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ վիրավորը Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վ. Ֆ.-ն է, ով հիվանդանոց էր ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտա և Գլինկա փողոցի խաչմերուկում։ Սպանության կասկածանքով հետախուզվող 30-ամյա Զորիկ Մանուկյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 2314 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am