Գարիկ Սարգսյանը հավակնում է Նոբելյան մրցանակի

Արարատում շարունակվում է կոկորդիլոսաբության և կոկորդիլոսագիտության քաղաքականությունը, որը հանճարեղ վարում է մարզպետ Գարիկ Սարգսյանը: Եւ քանի որ նա Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի կադրերից է եւ համատեղության կարգով նաեւ սանիկը ու ինչ խելքին փչում, խոսում է ու անպատիժ մնում, շարունակում է իր հայտնագործությունները կոկորդիլոսագիտության մեջ: Ազգային ժողովում բյուջեի կատարողականին հրավիրված մարզպետը խոսել է իր հերթական հայտնագործության մասին՝ հայտարարելով, որ կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, ժամանակին թռչել է: Խոսել է նաև այն թռչունների մասին, որոնք այսօր ապրում են օվիկանոսում:
Կոկորդիլոսների նկատմամբ սերն ու հետաքրքրությունը Գարիկ Սարգսյանի մոտ առաջացել է նոր Հայաստանում ներսրումներ բերելու իր ջանքերի արդյունքում: Ամիսներ առաջ մարզպետը խոսեց իր ներդրումային իր հաջողությունների մասին: Պարզ դարձավ, որ շուտով Արարատի մարզը կհեղեղվի աֆրիկյան ներդրումներով, քանի որ հայտնվել է ինչ-որ մի հետաքրքիր ինվեստոր Տանզանիայից, որը պիտի զբաղվի կոկորդիլոսաբուծությամբ: Սակայն կան խոչընդոտներ այս դարակազմիկ նախագծի իրականացման ճանապարհին: Նախ՝ աֆրիկացի ներդրողն ունի մուտքի վիզայի խնդիր, և մարզպետը միջնորդել ԱԳՆ, որպեսզի նրան այդ վիզան տրամադրեն «Զվարթնոցում», երկրորդ` ՊԵԿ-ում չեն հասկանում՝ կոկորդիլոսի ձուն ինչ է` թռչնի՞, թե՞ այլ կենդանու ձու: Գարիկ Սարգսյանը վստահեցնում է՝ մաքսատան հետ կապված խնդիրները լուծված են:
«Փորձում եք այնպես մեկնաբանել, թե թռչնի ձուն այլ կենդանու ձվից չենք տարանջատում։ Հարցը հետևյալն է՝ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա: Ներմուծվում է թռչնի ձվի անվան տակ, բայց իրականում դա կոկորդիլոսի ձու է»,- պարզաբանեց մարզպետը:
Դիտարկմանը, թե կոկորդիլոսի՝ թռչուն լինելու հետ կապված հայտարարությունը հենց իր կողմից է արվել, երբ ֆեյսբուքյան իր էջում նա վիքիպեդիայից հատված էր ներկայացրել, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել։ Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»,- ասաց Գարիկ Սարգսյանը՝ չթաքցնելով, որ խորը ուսումնասիրություններ է կատարել այս ոլորտում, ցնցող բացահայտումներ արել: Հանուն արդարության մարզպետին պետք է նոր իշխանությունները Նոբելյան մրցանակի ներկայացնեն, ոչինչ որ ներդրումային ծրագիրը դեռ ուշանում է, բայց հեղափոխական այս երիտասարդը ջանք չի խնայել կենսաբանության մեջ նոր հայտնագործությունների: Թե ինչու մինչ այսօր այդ ծրագիրը կյանքի չի կոչվել, Գարիկ Սարգսյանը պատասխանեց, որ հողի փորձաքննության հետ կապված և էլի մի քանի ընթացակարգեր կան, որոնք ուշացնում են ծրագրի իրականացումը, ավելին, աչքով տվողներ կան, դրա համար էլ գործընթացը դանդաղում է.«Ես սնահավատ չեմ, բայց այդ ծրագրին «աչքով տվողներ» կարող են լինել։ Կարող եք հարցերն ուղղել ներդրողին: Ծրագիրը հայտնի է որպես «կոկորդիլոսաբուծարան», բայց դա էկոայգի է լինելու՝ ալիքային լողավազանով, հեծանվահրապարակով, մանկական խաղահրապարակով, արագ սննդի կետերով, ռեստորաններով»,- ասաց մարզպետը

Անի Սահակյան

դիտվել է 4222 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am