Փաշինյանը «կոզր» դրեց Ռոբերտ Քոչարյանի ձեռքում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը եւ հանգուցալուծումը յուրօրինակ լակմուսի թուղթ էր Քոչարյանի նկատմամբ ՀՀ իշխանություննեի գործունեության, եւ հատկապես Քոչարյանի գործի համատեքստում:

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի՝ դեռ անցած աշնանը հնչեցրած հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է. «Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ էս հայտարարությունն անելիս պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից, դրանից ելնելով՝ ես նման դեպքում կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս մոտ ժամկետում, որ այդ ձևակերպումները ես կարողանամ ներկայացնել»: Վարչապետ Փաշինյանի ներկայացուցիչը պատասխանել է շատ հստակ. «Ես լիազորված եմ իմ վստահորդի անունից ասելու աներկբա, որ այդ արտահայտությունը, որ արել է իմ վստահորդը, վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը և, այո, միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:
Այսօր նշանակվել է դատական նիստ, որը, թերևս, կարճ կտևի, որովհետև Քոչարյանի պաշտպանը հետ է վերցնելու հայցադիմումը։

Այսպիսով՝ ինչ նպատակ ուներ նման հայցը, եթե դա խոշոր հաշվով ոչ մի տեսակի պատասխանատվության չէր ենթարկելու մյուս կողմին: Ամեն ինչ շատ պարզ է, դատական այս գործընթացով փաստվում է եւ արձանագրվում, որ Ռոբերտ Քոչարյանը չի կազմակերպել մարդկանց սպանություններ եւ այդ մասին է վկայում վարչապետի ներկայացուցչի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին նկատի չի ունեցել: Դատարանում հնչեցրած այս միտքը ըստ էության <<կոզր> > է լինելու Քոչարյանի թիմի ձեռքում եւ հետագա գործընթացներում անընդմեջ կարող են հիշեցնել այդ մասին: Իսկ խոշոր հաշվով Փաշինյանի ողջ գործունությունն է այդպիսին, այս իշխանությունը խոսում է, նոր մտածում, պոպուլիստական թմբկահարում տարբեր հարցեր, բայց ժամանակը ցույց է տալիս, որ սենսացիոն թվացող այդ հայտարարության տակ որեւէ հիմք չկա: Փաշինյանին թվում է, թե կարելի է մարդկանց ծանր մեղադրանքներ վերագրել ու դա մնա անհետեւանք, Քոչարյանի հայցն ըստ էության կարող է նախադեպային լինել եւ բոլոր նրանց, ում հասցեին վարչապետի մակարդակով զրպարտություններ են հնչել, կարող է առնվազն հրքում պահանջել: Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե բազում գործարարներ ճամպրուկներով փող են տարել Բաղրամյան 26, մինչ օրս որեւէ մեկի փաստը չի բացահայտվել, Իրանում հայտարարեց, թե Հայաստանում օտարերկրյա գործակալներ են աշխատում՝ ի դեմս քաղաքական որոշ ուժերի, սա էլ է մնում չբացահայտված, ասաց, թե ԱԱԾ-ից նյութեր են անհետացել, բայց մինչ օրս գործ հարուցված չէ փաստով, դավադիր ատերազմի մասին խոսեց, բայց Հայաստանի նկատմամբ դեռ որեւէ ոտնձություն չի եղել: Տասնյակ այսպիսի հայտարարություններ, որոնք արել է Փաշինյանն ու անհետեւանք է մնացել:Այսպիսին է նրա իշխանությունը ստի ու կեղծիքի վրա կառուցված:

Անի Սահակյան

դիտվել է 4483 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am