Փողի «նաղդն» է լավ

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև2019թ. հունվարի 9-ին և ապրիլի 15-ին ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ կառավարման միջոցով» ֆինանսավորման համաձայնագրի թիվ 2 լրացումը:

2017 թվականի փետրվարի 20-ին ուժի մեջ է մտել նշված համաձայնագիրը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի հանրային կառավարման համակարգի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և արդյունավետությունը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20,750 մլն. եվրո, որից 20 մլն. եվրոն ԵՄ ֆինանսական ներդրումն է, իսկ 0,75 մլն. եվրոն`համաֆինանսավորվում դրամաշնորհի շահառուի կողմից:

Համաձայնագրի թիվ 2 լրացումը նախատեսում է ֆինանսական բաշխվածության որոշակի փոփոխություն:Մասնավորապես՝ համաձայնագրով նախատեսված էր տրամադրել 3 մլն. եվրո Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիային (ԷԷԿԱ)՝ համաձայնագրի ներքո որոշ բաղադրիչների իրականացման նպատակով։Միևնույն ժամանակ, նախատեսված էր 25%-ի չափով (0,75 մլն․ եվրո) համաֆինանսավորում ԷԷԿԱ-ի կողմից։
Փոփոխությունով նախատեսվում է 3 մլն․ եվրոյի փոխարեն ԷԷԿԱ-ին տրամադրել 0,5 մլն. եվրո, որի արդյունքում էլ կրճատվում է ԷԷԿԱ-ի կողմից համաֆինանսավորումը (0,125 մլն․եվրո): Իսկ 2,5 մլն․ եվրոն ավելացվում է համաձայնագրի պետական գնումների բաղադրիչին՝ այլ միջոցառումներ և գործողություններ իրականացնելու նպատակով։
Արդյունքում, ծրագրի ընդհանուր արժեը կկազմի 20,125 մլն․ եվրո, որում ԵՄ ֆինանսական ներդրումը մնում է նույնը՝ 20 մլն․ եվրո։
Ելնելով վերոգրյալից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունըվերոնշյալ համաձայնագրի թիվ 2 լրացման հաստատումը համարում է նպատակահարմար:
ՀՀայաստանի հանձնառությունը, ինչպես նշվում է համաձայնագրում, արտացոլված է 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում: Որպես հանրային կառավարման ոլորտի կարևոր նպատակներ նշվում են կարողությունների զարգացումը, քաղաքացիական ծառայության ապաքաղաքականացումը, էլեկտրոնային կառավարումը հզորացնելու, համակարգային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Կառավարման ոլորտում կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը դիտվում է առանցքային կարևորության հարց: Նշենք, որ ծրագիրը հիմնականում աջակցելու է կառավարության աշխատակազմի ղեկավարի գրասենյակին:
Փաստացի նախկին իշխանության վերցրած օտարերկրյա վարկերը, որոնք ներկա իշխանավորները ժամանակին այդքան քննադատում էին, այսօր հանգիստ վայլելու են: Ինչպես ասում են` փողի նաղդն է լավ, եթե անգամ այն օտարերկրյա վարկ է:


Հայկ Դավթյան

դիտվել է 2366 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am