Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Հայաստանի սահմանում

Ադրբեջանական Գաբալա քաղաքում այսօր հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Հուլուսի Աքարն ու Լևան Իզորիան: Հանդիպմանը Վրաստանին առաջարկ է արվել մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովն ասել է, որ տարեցտարի թուրք-ադրբեջանական զորավարժությունների քանակն ավելանում է, եթե 2018-ին յոթ զորավարժություն էր անցկացվել, ապա 2019-ին 13 զորավարժություն է պլանավորված:

Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ երեք երկրների համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի: Վրաստանի ՊՆ նախարար Լևան Իզորիան նաև երկկողմ հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակցի հետ:
Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառույցների անվտանգությունը ապահովելու հարցեր:

Իսկ Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջևանում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Հիշեցնենք, որ այստեղ հունիսի 7-ին մեկնարկել են ադրբեջանա-թուրքական «Անսասան եղբայրություն-2019» զորավարժությունները։

Թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Հասանովը հայտարարել է, որ Բաքուն կընդլայնի Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ երկրի ռազմական ուժն ամրապնդելու նպատակով։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցության զարգացումը «տարածաշրջանում կայունություն ապահովելու գլխավոր գործոնն է»։

Իր հերթին, Հուլուսի Աքարը բավարարվածություն է հայտնել երկու երկրների համագործակցությունից և բարձր է գնահատել Նախիջևանում տեղի ունեցած զորավարժությունները։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր և տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները։

Հայաստանի սահմանին Ադրբեջանն ու Թուրքիան վերջին օրերին ցուցադրեցին իրենց «ուժը»՝ համատեղ զորավարժություններ: Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա այդ երկիրը անցյալում էլ մասնակցել է նմանատիպ զորավարժությունների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3001 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am