Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ միանալով պաշտպանների՝ գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը հայտարարեց .«Այս գործով կան կասկածներ և չափազանց կարևոր է, որ դուք փարատեք դրանք՝ ինքնաբացարկ հայտնելով»:
Ռոբերտ Քոչարյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունու կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշումը, հորդորեց դատավոր Արմեն Դանեիլյանին նույնպես ինքնաբացարկ հայտնել։
«Ներկայացված բողոքը ցույց է տալիս, որ կան կասկածներ։ Մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում ձեր դատարանի նախագահը ինքնաբացարկ հայտնեց՝ հաշվի առնելով այն, որ կողմը լուրջ կասկածներ ուներ, հատկապես երբ գործը հանրային հնչեղություն ունի։
Ուղղակի հորդորում եմ ձեզ՝ հասկանալ, որ այս գործով կան կասկածներ, դրանք չափազանց կարևոր է փարատելը, դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի։ Ես ծանոթ եմ կրիչի նյութերին, դա ուղղակի նկարված բան է, մեկը նստել՝ հավաքել ու ներկայացրել է։ Նույիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու է այդ համակարգչի մեջ և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվել»,–հայտարարեց նա՝ հորդորելով դատավորին ինքնաբացարկ հայտնել։
Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, և այդ հանգամանքը պետք է տուժող կողմի համար մտահոգություն առաջացնի,ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը