Սիրիայում խորհրդարանական ընտրությունները երկարաձգվել են
Ընտրությունների հարցով դատական բարձրագույն կոմիտեի որոշմամբ, Սիրիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են տեղի ժամանակով կեսգիշերին, քվեարկությունը երկարաձգվել էր 5 ժամով՝ ընտրատեղամասեր քաղաքացիների զանգվածային հոսքի պատճառով: Նշեմ, որ պատգամավորական 250 մանդատի համար պայքարում էր 3500 թեկնածու: Նրանց թվում նաեւ հայեր կան: Ձայների հաշվարկն այս պահին շարունակվում է:
