Մի օր Փաշինյանին ասելու են՝բավ է,դու այլևս անելիք չունես.Աղվան Վարդանյան

Հարցազրույց ՀՅԴ նախկին ներկայացուցիչ,նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Նիկոլ Փաշինայնը նեղվելու խնդիր չունե՞ր,իրեն ընդառաջ գնացե՞լ են:

-Իմ տպավորությամբ չի եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որևէ լուրջ պատճառ ,առիթ,բայց ամեն անգամ անկապ ինչ-որ մի հարցի մասին խոսելիս անընդհատ վերադառնալ այս հարցերին,անընդունելի է:

-Մեկ այլ վտանգավոր բան,որ կարմիր գծի նման գնում է,որ Արցախը բեռ է,և որ 30 տարի ամրագրվել է,որ Արցախի անվտանգությունը ողջ հայ ազգի անվտանգությունն է:

-Այդ գիտակցումը մեկընդմիշտ պետք է օրորոցի մեջ խեղդել,Արցախը բեռ չէ,Արցախը մեր գոյության,լինելության ,մեր պատվի խնդիրն է,մեր հեռանկարի:Նրանք ,ովքեր մտածում են,որ Արցախից ազատվելու պարագայում Հայաստանը զարգանալու են ,չարաչար սխալվում են.Հայաստան,ինքնիշխանություն,պետականություն չի լինելու: Այն մտայնությամբ,որ պարոն Փաշինյանը խոսում է միջազգային ասպարեզում պետությունների հետ,այդ մտայնության գոնե փոքր ծիլերը պետք է լինեն Հայստանում,Հայաստանում զրո կառուցողականություն ու համագործակցություն կա քաղաքական ուժերի և իշխանության միջև:

-ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվեց,ձեր կարծիքը այս մասին:Կա տեսակետ ,որ սա ցանկացած երկրում խայտառակություն կլիներ,քանի որ խորհրդարանը ընդհանրապես չպետք է խառնվի զինված ուժերի խնդիրներին,ինչո՞վ է զբաղված այս իշխանությունը կառավարման առաջին իսկ օրից:Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

-Կարևոր է նաև ,թե քննիչ հանձնաժողովի հանձնարարությունը ինչու նույն խորհրդակցության ժամանակ տվեց ,դատական համակարգից միանգամից անցում ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձանաժողվ ստեղծելուն:Աժ քննիչ հանձնաժողով ,մի քանի բան կարելի է ասել.վարչապետը տարբեր փուլերում տարբեր բաներ է ասել,իր ամենավերջին ասածները շատ ավելի արմատական էին,որ Ադրբեջանը 1000 զոհ է տվել,արձանագրում է,որ քառօրյա պատերզամը ի վերջո մեր հաղթնական է,իհարկե մեկ այլ ելույթում մեկնաբանվեց,որ ոչնչի համար ենք կռվել,սակայն վերջին ասածով հաստատեց,որ Ադրբեջանն է կորցրել:Հիմա քննիչ հանձնաժողով ,ովքեր են քննիչները,այս հանձնաժողովում ես մեկ մարդու գիտեմ,որ քիչ թե շատ ռազմական գործողություններով անցած է և կարող է ինչ-որ բան ասել ,Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը ,նա էլ ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել: Քննիչ հանձնաժողով.ի՞նչ է քննելու ,այս իրավիճակում,երբ ամենօրյա պատերազմական վիճակ ունենք ,ինչ պետք է անեն.պետք է հարյուրավոր զինվորականների գործից կտրեն,ինչը անում էին ամիսներ շարունակ մյուս գործով,բերեն ,հարցաքննեն,ինչ որ բաներ պարզեն ,պատկերացրեք բանակում այդ զինվորականների հոգեբանությունը :Սա ուժեղացնում է մեր բանակը,թե՞ թուլացնում է :Պատկերացրեք մյուս ոլորտը.խոսվում է ,որ գուցե կկանչենք նաև զոհերի հարազատներին,10 տարի մարտի 1-ի զոհերի հարազատների ցավը,ողբերգությունը շահարկեցին,հիմա մի 10 տարի էլ պետք է քառօրյայի զոհերի հարազատներին կանչեն:Մոտ 100 զոհ ենք ունեցել,կլինե՞ն չէ մարդիկ,ովքեր իրենց ցավը ,ողբերգությունը կփորձեն բարդել ինչ որ մեկի վրա,այսինքն ՝մենք նորից խրվեցինք այս իրավիճակում:Քննիչ հնձնաժողով են կազմում.նույն մարտի 1-ով ԱԺ-ուն ունեցել է հատուկ քննիչ հանձնաժողով ,որին մասնակցել են խորհրդարանական,արտախորհրդարանական բոլոր ուժերը,բացառությամբ մեկ –երկուսի,ու՞ր է այդ եզրակացությունը,որևէ մեկը հիշու՞մ է:Անցնելու է 1-2 տարի ,այս քննիչ հանձնաժողովն էլ անցնելու է պատմության գիրկը,քանի որ այս քննիչ հանձանաժողվի հիմնական դերակատարները այն մարդիկ են,ովքեր այն ժամանակ այս մթնոլորտը ,ողբերգությունը դարձրեցին շահարկման առարկա,նույնն էլ սա են անելու.սա ենք ուզում՞:

-Պարոն Անդրանիկ Քոչարյանին նկատի ունե՞ք:

-Իհարկե,լսեք նրանց փաստահավաք խմբի հարցազրույցները,նրանք են այս երկիրը առաջ տանելու՞, նրա՞նք են այս երկրում կառուցողական մթնոլորտ ստեղծելու:

-Չկա՞ն հարցեր:

-Եթե նույնիսկ կան հարցեր,այդ հարցերը այս ԱԺ-ի անպատրաստ ,անտեղյակ մարդկանց գործը չէ,ես թվարկեցի ,թե ինչ վտանագավոր հետևանքներ է ունենլու:ՊՆ կարծես մանրամասն ուսումնասիրություն արել է,հսկայական նյութ կան այնտեղ:Մենք քառօրյա պատերզմում հաղթել ենք,նրանք,ովքեր ուզում են սա դարձնել պարտություն ,նրանք հերթաաան անգամ հարվածում են մեր բանակին և մեր դիմադրողականությունը:Սա դառնալու է հերթական շոուն,ամենակրոևորը նայեք,թե երբ է տրվել այս հանձնարարությունը,ինչ էմոցիոնալ և հակադրությունների ֆոնի վրա:

-Տեսակետ կա,թե ինչու հանձնաժողով չի ստեղծվում,որ պարզվի ,թե այս մեկ տարվա ընթացքում Նախիջևանի տարածքում քանի հեկտարի վրա են ադրբեջանցիները լրացուցիչ վերահսկողություն սահմանել,մի քանի անգամ ավելի մեծ տարածքների մասին է խոսքը ,քան 800 հեկտարն էր:

-Սրանք այն հարցրեն են,եթե մի կողմը սա շահարկում է,ես համաձայն չեմ,որ մտածող,գիտակից,լուրջ մարդիկ էլ հակառակ բևեռում հայտնվեն,հակառակը պետք է ամեն ինչ անել,որ այս տրամադրությունից,անըդհատ հարձակվելու,քո չարածի համար մեղավորներ փնտրելու , դրանից դուրս գալ:

-Բռնության մասին խոսեցինք,ՀՅԴ-ի հետ երկար ճանապարհ եք անցել,գիտեք ,թե ինչ տեղի ունեցավ Հրանը Մարգարյանի հետ Ազատության հրապարակում, հետո ծեծի ենթարկվեց ՀԱԿ ակտիվսիտը ,մետ 30 դաշնակացականներ ասացին,որ իրենք են ծեծել:Բռնության դիմաց բռնություն,դուք սա ճիշտ եք համարու՞մ:

- 5 անգամ 10 անգամ ասել եմ,որ ես չեմ մեկնաբանում դաշնակցության քայլերը,գործողությունները:Դուք նայեք այսօրվա մթնոլոտրը ,ես կուզենայի,որ նույն դաշնակցությունը տեսներ,թե ինչ բռոնություններ են հայտարարվում իրենց հանդեպ,թող այսօրվա լրատվամիջոցներում կարդան հարցազրույցները,և տեսնեն ,թե բռնության ինչպիսի կոչեր ու մեղադրանքներ են հնչեցվում և դրանից եզրակացություն անեն:Չի կարող լինել 2 չափ,2 կշիռ.իշխանության հիմնական պրոբլեմներից մեկը կրկնակի ստանդարտներն են,երբ բռության կոչ է անում քո կոմնակիցը, դա ոչինչ ,և Բակո Սահակյանի հանդեպ ասվածի պարագայում,և Հրանտ Մարգարյանի հանդեպ արածի, որևէ քրեական գործ չհարուցվեց:

-Տեսնում եք չէ,թե սոցցանցերում Վիտալի Բալասանյանի նկատմամբ ինչեր են տեղի ունենում:

-Վիտալի Բալասանյանը մեր ամենասթափ,պատերազմով անցած հերոսն է,գեներալ,ինչ մթնոլորտ է այսօր,ամենողբերգականը,Վիտալի Բալասանյանը Հայաստան-Սփյուռք-Արցախ համախմբվելու և միասին դիմակայելու կոչ արեց,այդ կոչը այնպես տարալուծեցին այս թշնամանքի ,վարկաբեկումներ մեջ,անհնար է պատկերացնել:Մեր ճանապարհը սա է,սրանք են կրկնակի ստանդարտները,մոտեցումները:Արդյոք կա՞ իշխանության մեջ ողնաշարով մեկը,որը կկանգնի ,կասի այս մեր քայլը սխալ է ,ճիշտը՝սա:Ուր ենք գնում այսպես,պատգամվոր է,իրավաբան,փաստաբան ,վարչապետի խորհրդական է եղել,կանգնում հայտարարում է, չի կարդացել ՍԴ նախագահի հսկայական և իրաբանորեն շատ ճիշտ հարցազրույցը,ասում է՝բոլոր դեպքերում ես վստահում եմ վարչապետի ազնվությանը,չեմ վստահում Հրայր Թովմասյանի ազնվությանը,այ քեզ հիմնավորում,այ քեզ դատողություն,ով մեր թիմից է միակ ճիշտ է,ով մեր թիմից չէ բոլոր մեղքերի մեջ ,մեղավոր է:Սա տանում է ոչ մի տեղ:

-Արցախի ընտրությունների նախընտրական փուլը կարծես թե շատ շուտ սկսվեց, և այսպես,թե այնպես ամեն ինչ կարծես հարթ չի գնալու՝Սամվել Բաբայանն է,Արայիկ Հարությունյանը,Վիտալի Բալասանյանը ,և Հայաստանից կան որոշակի տրամադրություններ:Ո՞ր փուլում է,որ պետք է կանգ առնել:

-ՀՀ վարչապետը պարբերաբար ասել է,որ ինքը չի միջամտելու,Արցախի ժողովուրդը պետք է որոշի,թեև մի կողմից էլ ակնհայտ հայատարարում է,որ Արցախի ժողովուրդը պետք է աջակցի միայն նրանց,ովքեր իրեն են աջակցում:Լուծումը մեկն է՝սթափվել,սառը գլխով դուրս գալ այս իրավիճակից,նստել,քննարկել բոլոր կողմերի՝Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության,Հայաստանի այսօրվա ղեկավարության հետ,գտնել այնպիսի բանաձև,որը ոչ թե կթուլացնի Արցախի դիմադրողկանությունը,ոչ թե պառակտում,թշնամանք կմտցնի ,այլ կհամախմբի և պատրաստ կլինի բոլոր հնարավոր զարգացումներին:

-Հստակ պահանջ ներկայացվեց Վիտալի Բալասանյանին պաշտոնից ազատելու համար,ո՞ւր կարող են տանել այս քայլերը:

-Ես չգիտեմ,թե նման պահանջ եղել է,թե ոչ ,եթե եղել է,շատ վատ է,եթե նման բան կատարվեց,դա նշանակում է կրկնակի ,եռակի թուլացնել Արցախը,Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և համախմբելու,թև թիկունք լինելու,պատրաստ լինելու ցանկացած զարգացումներ,գնալու է հակառակ ուղղությամբ:

-Տրամադրությունը հետևյալն է.Արցախից պետք հակադարձումներ չլինեն, այստեղի բոլոր հանձանարարականները այնտեղ միայն պետք է ողջունվեն:

-Գնահատականը մեկն է.նման պահանջները ,եթե կան,միայն քայքայելու,պառակտում մտցնելու ,թուլացնելու հետևանք կարող են ունենալ:

-Խոսվում է այն մասին,որ այս կառավարությունը ցույց է տալիս,որ ի զորու չէ տնտեսական,սոցիալական հարցերը լուծելու,տեսարաններ է սարքում և պետք է ձևավորվի շարժում:Ողջունեցիք Վազգեն Մանուկյանի ձևավորած ակումբի գաղափարը ,նրա անդամներից եք,իսկապես այդ ճանապարհով պետք է լինի, թե մի օր բոլորը պետք է համախմբվեն վարչապետի շուրջ:

-Իմ գնահատմամաբ այս իշխանությունը ուներ բոլոր հնարավորությունները երկրում ստեղծելու աշխատանքի մթնոլորտ,առանց ցնցումների բարեփոխումներ իրականացնել,ոչ թե անընդհատ գնալ անցյալ,խրվել անցայլի մեջ,փորձել մեղավորներ գտնել:Ցավոք, այս իշխանությունը ի վիճակի չի նման աշխատանքի ,սա նշանակում է,որ մենք՝ Հայաստան-Արցախ իբրև պետություն անընդհատ կորուստների ընթացքի մեջ ենք լինելու և այս իշխանությունը պատրաստ չէ,ի վիճակի չէ զարգացման:Սուրբ տեղը երբեք դատարկ չի մանում,եթե իշխանությունը իմ ասած ուղղությամբ չշարժվեց, չփորձեց քաղաքական ուժերի,հասարակության հետ նորմալ երկխոսության,քննարկումների,բանավեճերի արդյուքնում գտնել ճիշտ ճանապարհները ,առաջանլու են ուժեր,շարժումներ,որոնք թույլ չեն տալու երկրի հետընթացը:Ինչ ձև կունենա,կարծում եմ նաև այսօր հարսարակության մեջ տրամադրությունները,մոտեցումները,առողջ մտածելակերպը աճում է,իշխանությունների վարկանիշը նախկինը չէ,և առաջանալու են ուժեր ,որոնք մի օր ասելու են՝բավ է,այս երկիրը փորձադաշտ չէ,բավական է թաղվեք անցյալի մեջ,կամ գործ անենք միասին,կամ դուք անելիք չունեք:

-12-ին լսելու են Ռոբերտ Քոչարյանի գործը,տեսակետ կա,որ հնարավոր է գործ կազմվի Սերժ Սարգսյանի նկատմամբ ,կգնան այդ ճանապարհով,թե այլևս այդ տեսարանները սպառել են իրենց:

-Մյուս գործելոճը որ շատ է հիշեցնում և գերազանցնում է նախկիններին, անընդհատ հանրության անունից խոսլեն է,հանրության պահանջ ձևակերպել է,ժողովուրդը ես եմ,եթե որևէ մեկը իմ նման չի մտածում,ժողովրդի թշնամի է,արդեն այս մոտեցումը այլև չի գործում և վաղը առավել ևս չի գործելու:Ինչ կանեն՝ես խոսեցի դատավորի մասին,ինչ կանեն՝Աստված իրենց հետ,բայց որ այս գործելաոճը հաջողություն չի ունենալու,և լուծումներ չի բերելու,ակնհայտ է:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 5025 անգամ
Լրահոս
Վաղը Սրբազանին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ Փաշինյան Նիկո՛լ, քեզ համար մի զարմանալի բան պետք է ասեմ․ Արթուր Համբարձումյան (video) Էլ ու՞մ բռնեմ, նստացնեմ, շանտաժ անեմ...ոչինչ չի աշխատում...էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու... Երևանում հիմա, այս պահին, օդը ԿՐԿՆԱԿԻ աղտոտված է, քան 170կմ հեռու գտնվող Թբիլիսիում Ֆինանսական բեռը պետությունը չի հոգում Հայաստանը հիմա գտնվում է 2004թ.-ի Ռուսաստանի վիճակում. Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ. Միքայել Նահապետյան Դուք հա՞շտ եք, որ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյան Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են. «Հետք» Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին «Վերնիսաժի» մոտ միջադեպով 16 անձ ներգրավված է քրվարույթում, 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարները Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից․ Սամվել Բաբայան Կոտայքի մարզում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ են եղել, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային Խայտառակ մանրամասներ․ Միհրան Հակոբյանին ծեծողներն ազատ են արձակվել․ Ռուբեն Մելիքյան (video) Ռուսական ՀՕՊ–ն այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում 25 ԱԹՍ է ոչնչացրել Մառախուղ է Ավինյա՛ն, էս ու՞ր ես կորել, դուրս արի․ էդ ի՞նչ էիր խաբում․ Մեսրոպ Մանուկյան (video) Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները». Սուրենյանց Բուք է Զելենսկին ժամանել է Բեռլին՝ բանակցելու Ուիթքոֆի և Քուշների հետ Կադիրովը հայտարարել է, որ կգնա 2026 թվականի ընտրություններին, եթե Պուտինն առաջարկի Առաջիկա օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հրաժարակա՞ն կտա Politico պարբերականը ԱՄՆ նախագահին համեմատել է «Գրինչի հետ, որը Եվրոպայից գողացել է Սուրբ Ծնունդը» Հոգևորականներ, որ «զբաղվել են քաղաքականությամբ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am