«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական կուլիսներում ակտիվորեն կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ դատական համակարգից հետո, իսկ ավելի լավ է՝ հընթացս, անհրաժեշտ է այսպես ասած, «վեթինգի» ենթարկել մի քանի լրատվամիջոցների:
Ըստ նույն այդ տեղեկությունների, իշխանությունները մեծագույն ցանկություն ունեն մասնավորաբար փակված տեսնել «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը: Հասկանալի է, որ հազիվ թե բանը հասնի հեռուստաընկերության մուտքը շրջափակելուն, քանզի դժվար չէ պատկերացնել դրա հետեւանքները:
Ըստ շրջանառվող լուրերի, «լավագույն» տարբերակը համարվում է պետական կառույցների, մասնավորաբար՝ ՀՌՀ-ի եւ ՊԵԿ-ի գործիքակազմը կիրառելը, ինչի հետեւանքով հնարավոր կլինի ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ»:
Մեր աղբյուրների պնդմամբ, սակայն, իշխանությունների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կտրականապես դեմ են ցանկացած ԶԼՄ-ի դեմ իրականացվող ցանկացած քայլի: Ժամանակը ցույց կտա, թե որ մոտեցումը կհաղթի իշխանության ներսում»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը