Բակո Սահակյանի ամենամեծ սխալը

Հաստատվեց նախօրեին տարածված տեղեկությունը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի վերաբերյալ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բալասանյանին ազատել է աշխատանքից: Ինչպես մենք գրել էինք, Բակո Սահակյանի առջեւ նման պայման էր դրել Նիկոլ Փաշինյանը: Արցախի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության միջեւ երբեւէ այսպիսի լարվածություն չի եղել, ինչպես որ հիմա է: Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունները Արցախի հետ փոխգործակցել են այսպես ասած խաղաղ պայմաննեում: Անշուշտ եղել են տարաձայնություններ, անհամաձայնություններ ՙանգամ խնդրի կարգավորման տեսլականի հարցում, խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է, բայց որպես կանոն այդ հակասություններն հրապարակ չեն հանվել, առավել եւս բացահայտ առճակատման չեն վերածվել:

Հակառակը՝ Արցախի իշխանությունները Հայաստանում կարողացել ն համախոհ գտնել՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի եւ իրադարձությունները տանել ցանկալի հունով՝ տարածքների ազատագրում եւ այլն: Հայաստանի բարձր ղեկավարությունը իր մոտեցումները երբեւէ գերակա չի դարձրել, տարաձայնությունները հիմք չի դարձել Արցախը խաղաթուղթ դարձնելու հակառակորդի ձեռքում:

Այն, ինչ կատարվում է հեղափոխությունից հետո իշխանության եկած թիմի եւ Արցախի քաղաքական էլիտայի միջեւ, աննախադեպ է: Դժվար է հավատալ, որ այս հակամարտության պատճառը այն է, որ Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է իրեն ու թիմակիցներին հակադրվելու ցանկացած փորձ, ինչը հաճախակի ենք տեսնում Արցախից ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլեւ գործնականում: Իհարկե, ոմանք դա թանկ հատուցեցին, Լեւոն Մնացականյանին ազատեցին ՊԲ հրամանատարի պաշտոնից, բայց դրանից մեծ հետեւություններ չարվեցին: Անկախ բոլոր տեսակի նշումների, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի երաշխավորության հարցով դատարան ներկայացան, իսկ Վիտալի Բալասանյանի հակադարձումներն ամենակոշտն են եղել:
Մյուս կողմից՝ ինչու է Բակո Սահակյանը հագուրդ տալիս Փաշինյանի ցանկություններին եւ Արցախի պետական համակարգը գեներալազրկում:

Որքան էլ դա վերագրենք իր խաղաղասիրական հատկանիշներին, այնուամենայնիվ այսպիսով նա մեծ սուր է կախում Արցախի գլխին: Ինչ սանկցիաներ կկիրառեր Փաշինյանը, եթե Արցախի նախագահը չկատարեր իր հրահանգները, կամ զենքի մատակարարումը կդադարեցնի, կամ ֆինանսական աջակցությունը, երկու դեպքում էլ Փաշինյանը կհռչակվեր սեփական ժողովրդի թշնամի, դավաճան, որն իր ժողովրդին տանում է ոչնացման: Միգուցե Բակո Սահակյանին սպառնացել է իր անձի վերաբերյալ ունեցած կոմպրոմատներով, սա նույնպիսի դավաճանական արարք էր դիտվելու, ինչպես մյուս երկուսը: Այնպես որ, չի կարելի հնազանդորեն կատարել այլոց կամայական որոշումնեը, հատկապես՝ եթե դրանք կարելի է շուռ տալ որոշում կայացնողի դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 12404 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am