Նիկոլ Փաշինյանն արագացնում է իր դեմ ստեղծվող մոբիլիզացիան

Երկու օր առաջ մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել: Բակո Սահակյանը իր առաջարկությունը հիմնավորել է` նշելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է:

Այսօր արդեն պաշտոնապես հրապարակվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, որով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Մեզ հայտնի են դարձել նոր մանրամասներ Բալասանյանի ազատման վերաբերյալ: Բակո Սահակյանը Վիտալի Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Բալասանյանն ազատման դիմում չգրի, ինքն ստիպված է լինելու ազատել նրան, հակառակ պարագայում խնդիրներ կլինեն Հայաստանի իշխանությունների հետ: Վիտալի Բալասանյանը հրաժարվել է դիմում գրել և Բակո Սահակյանին առաջարկել` վարվել այնպես, ինչպես հարմար կգտնի: Մեկ օր անց հրապարակված Արցախի նախագահի հրամանագիրը ցույց տվեց, որ Բակո Սահակյանը որոշում է կայացրել` ազատել Վիտալի Բալասանյանին: Թերևս դժվար է եղել դիմակայել պաշտոնական Երևանի ճնշումներին:

Մեկնաբանելով Բալասանյանի ազատման մասին որոշումը` Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասել է, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա կատարվածի մեջ. <<Պպարզապես փոփոխություներ են տեղի ունեցել, կադրային տեղաշարժ>>: Բաբայանի խոսքերով` կադրային համակարգը դինամիկ համակարգ է և պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Մասնավորապես Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը Բաբայանը պայմանավորել է այն հանգամանքով, որ նա մտադիր է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին, դրանով պայմանավորված էլ որշում է կայացրել հրաժարական տալ: <<Դա եղել է հենց Բալասանյանի որոշումը: Նա որոշել է մտնել քաղաքական դաշտ, ավելի ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում>>,- մեկնաբանել է Արցախի նախագահի ներկայացուցիչը:
Վիտալի Բալասանյանը պատրաստվում է մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, և օրենքը թույլ չի տալիս Անվտանգության խորհրդի քարտուղարին զբաղվել քաղաքական գործընթացներով: Սակայն նախագահական ընտրություններին բավական ժամանակ կա, և քարոզարշավն էլ պաշտոնապես դեռևս չի մեկնարկել: Ուստի Վիտալի Բալասանյանը կարող էր առնվազն մինչև քարոզարշավը պաշտոնավարել:
Արցախում կատարվող պաշտոնանկությունները արմատական թելերով կապված են հայաստանյան քաղաքական գործընթացների հետ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը քայլեր է ձեռնարկում` սինխրոնացնելու Արցախի իշխանության գործելաոճն ու մոտեցումները սեփական գործելաոճին: Վերջին շրջանում առավել քան ակնհայտ էին պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի հակասությունները տարբեր հարցերի շուրջ: Դա դրսևորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատման միջնորդության ժամանակ ևս: Կոնկրետ Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի միջև անգամ հեռակա բանավեճ ծավալվեց: Ընդ որում, Բալասանյանը հրապարակավ քննադատեց Փաշինյանի վարած քաղաքականությունն Արցախի հարցում: Թերևս սպասելի էր, ինչու չէ, նաև բնական, որ Հայաստանի կողմից Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացները վերահսկելու քայլեր անպայման ձեռնարկվելու են: Ավելի շրջահայաց լինելու դեպքում, սակայն, Նիկոլ Փաշինյանը կհրաժարվեր կտրուկ քայլերից, փոխարենը գործի կարելի էր դնել թավշյա մոտեցումները: Պաշտոնանկությունների գնալով` Նիկոլ Փաշինյանը ի ցույց դրեց, որ ինքն ամենևին էլ չի պատրաստվում հանդուրժել քաղաքական բազմակարծությունն ու այլախոհությունը իշխող համակարգում: Այս առումով նա շատ նման է ՀՀ նախկին իշխանություններին: Բայց այստեղ մի շատ կարևոր ռիսկ կա, որը Փաշինյանը թերևս հաշվի չի առել: Արցախի իշխանությունները, ի տարբերություն Հայաստանի նախկին իշխանությունների, վարկաբեկված չեն. նույն Վիտալի Բալասանյանը հարգված գեներալ է, ազատամարտի հերոս, ում անունը երբեք չի կապվել կոռուպցիայի ու թալանի հետ: Վիտալի Բալասանյանը և Արցախի` իշխանությունից հեռացված մնացած ուժերը հազիվ թե հանգիստ նստեն տեղները: Իշխանության մեջ գտնվելով` նրանք ինչ-որ իմաստով վերահսկելի են, մինչդեռ իշխանությունից հեռացվելուց հետո նրանք կարող են մոբիլիզացնել ուժերը` Նիկոլ Փաշինյանի դեմ ճակատ ձևավորելու հարցում:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6245 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am