Ինչ է կատարվում սահմանին

«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ստեղծել հետաքննական մեխանիզմներ հակամարտության գոտում», - օրերս Սանկտ Պետերբուրգում ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

Լրագրողը հարցրել էր, որ վերջին անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին, ադրբեջանցի զինվոր զոհվեց հայ դիպուկահարի կրակոցից, ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ իրավիճակը մի կողմից կառուցողականություն է նշում Փաշինյանը, մյուս կողմից մարդիկ են մահանում։ «Դուք ասացիք զոհված զինվորի մասին, իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի` մայորի կոչումով, մահվան մասին, մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը և նաև ուղարկել ենք համանախագահներին։

Այդ օրը նույնիսկ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել։ Մենք նույնիսկ ստուգել ենք բոլոր զենքերը զինվորների, որ այդ օրը ծառայության են եղել այդ տարածքում։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այս ամենը նույնպես հաստատել են։ Կա տեսանյութ, որը ապացուցում է, որ Ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին և ադրբեջանական կողմին։ Ինչը ապացուցում է, որ այդ ժամին որևէ կրակոց հայկական կողմից չի եղել։ Չնայած դրան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից», - պատասխանեց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ որպեսզի խուսափենք նման վեճերից, թե ով, երբ և ում է կրակել, այդ կապակցությամբ անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016-ին Վիեննայում։ «Խոսքը վերաբերում է հետաքննությունների ստեղծման մեխանիզմի քննարկմանը հակամարտության գոտում։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են այս մեխանիզմները ստեղծել ԵԱՀԿ-ի հովանու ներքո», - ընդգծեց Փաշինյանը։

Լրագրողի հաջորդ հարցը հայկական ուժերի ադրբեջանական օկուպացված տարածքներից դուրս բերման ժամկետների մասին էր, որին Փաշինյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են։ Երբ սկսեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ երաշխավորում է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի, որովհետև դժբախտաբար, եթե այդ երաշխիքը չլիներ, ապա որևէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»։

Իրականում, Փաշինյանն իր հայտարարություններով հաստատել է, թե ինչու՞ էր նախորդ իշխանության համար այդքան կարևոր հետաքննական մեխանիզմների տեղադրումը: Պարզապես, գրեթե մեկ տարի իշխանության գալուց հետո Փաշինյանը որոշեց, որ նորովի է սկսում «խոսել» Ալիևի հետ: Մի քանի ամիս առաջ նա նույնիսկ հայտարարեց, թե սկսում է «իր կետից», ոչ թե՝ Սերժ Սարգսյանի թողած կետից:

Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:
Ըստ ամենայնի` Փաշինյանն ու Կասպշիկը քննարկել են վերջին շրջանում սահմանային սրացումը և իրավիճակն էլ ավելի չլարելու հնարավորությունները:

Թամար Բագրատունի

դիտվել է 6268 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am