Օրեր առաջ խուզարկություններ են կատարվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ–ում։ Խուզարկության թիրախում հայտնվել են հիշյալ կալանավայրում պահվող երկու «օրենքով գողեր»՝ «Վրացի Մերաբ» մականունով հայտնի Մերաբ Քալաշովը և քրեական հեղինակություն «Զապի»՝ Անդրանիկ Սողոյանի քրոջորդին՝ Արտյոմ Ղազարյանը։
NEWS.am–ի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները Արտյոմ Ղազարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբեր եւ նյութ։
Նշենք, որ նախկինում «օրենքով գողերին» պահում էին տարբեր ՔԿՀ-ներում, սակայն վերջին ժամանակներս նրանց կենտրոնացրել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում՝ հանրության շրջանում առավել հայտնի որպես ԱԱԾ-ի «պադվալ»։
Ի դեպ՝ ներկայումս ՀՀ–ում կա 14 «օրենքով գող», որոնցից կալանքի տակ են միայն երկուսը։
Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am–ին հայտնել էին, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ, հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի եւ 0,5 գրամ քաշով բաց շագանակագույն, յուրահատուկ հոտով քսուքի ներթափանցումը ՔԿՀ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը