Պուտինի «բոնուսները»՝ Փաշինյանին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հանդիպումը կառուցողական է անցել:

«Ես տեղեկատվություն ունեմ, որ հանդիպումը շատ կառուցողական է անցել: Քննարկվել են երկկողմ հարաբերությունները: Վարչապետն այդ հանդիպմանը գնահատական տվել է: Իմ ընկալումն այնպիսին է, որ այս կոնտակտը ևս մեկ քար էր՝ ուղղված մեր երկրների միջև երկար, արդյունավետ քաղաքական երկխոսություն կառուցելուն», - ասել է դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Ռուսաստանում մեծապես կարևորվեց տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ նախագահության առաջնահերթությունները», այսօր ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը:
Վերջինս ընդգծել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: «Մենք, բնականաբար, ակնկալում ենք այդ հանդիպմանը ՌԴ նախագահի այցը Հայաստան», -նշել է դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը ընդգծել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակում են ստաբիլ զարգանալ և մնալ բարձր մակարդակի վրա:
Ռուսական զինտեխնիկայի, գազի գնի, այժմ էլ՝ Պուտինի հնարավոր այցի մասին հայտարարություններով Հայաստանի իշխանությունները հնարավորություն են ստանում ցույց տալու Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության նոտաներ ձեռքբերելու միտումները, ինչը, բավական պակասում էր այս իշխանությանը:

Ռուսաստանը կարող է Փաշինյանին տալ այն ամենն, ինչը ցանկանում է նա այս փուլում: Հարցը նրանում է, թե՝ ինչի՞ դիմաց...

Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն ուղղակիորեն կարող են անդրադառնալ՝ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վրա: Հաշվի առնելով վերջին մեկ տարում Ռուսաստանից՝ ռուս փորձագետների, քաղաքական մեկնաբանների, քաղաքական որոշ գործիչների ակնարկները մեր տարածաշրջանի համար պայքար է ընթանում, որն անգամ տեսանելի չէ մեր հասարակությանը:

Բանն այն է, որ Ռուսաստանն իր ազդեցությունը պահպանելու հարցում կարող է նույնիսկ «բոնուսներ» էլ տալ Փաշինյանի իշխանությանը: Ի՞նչ տեսքով, հանուն ինչի՞ և ինչպե՞ս՝ ցույց կտա ժամանակը:

Թամար Բագրատունի

դիտվել է 2622 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am