Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են Արցախում հարձակման

Նախիջևանում այսօր ամփոփվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում է 5 հազար զինվոր, շուրջ 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ներգրավված են այլ զինատեսակներ ևս: Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքները մեկնարկել են հունիսի 7-ին և ավարտվում են այսօր:

«Անսասան եղբայրություն 2019» զորավարժություններին անձամբ հետևելու նպատակով նախօրեին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Ադրբեջանցի պաշտոնակից Զաքար Հասանովի հետ հանդիպմանը նա բարձր է գնահատել համատեղ այդ վարժանքները, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները: Ըստ այդ հաղորդագրությունների՝ Հասանովն իր հերթին կարևորել է Անկարայի հետ ռազմական համագործակցությունը ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում: «Ադրբեջանի ռազմական ներուժի ամրապնդման համար, որն էլ հանդիսանում է տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական գործոնը», - կարծիք է հայտնել Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերի և Ադրբեջանի բանակի համատեղ այս զորավարժությունների նպատակը, ըստ պաշտոնական աղբյուրների, համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու հմտությունների կատարելագործումն է: Վարժանքների ընթացքում զինվորները պայմանական հակառակորդի ուղղությամբ թիրախային հարվածներ են իրականացրել:

Նկատենք, որ սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղբայրական երկու երկրների համատեղ երկրորդ զորավարժություններն են: «Անսասան եղբայրություն 2019» վարժանքներն անցկացվում են Հայաստանի հետ սահմանակից Նախիջևանում, որտեղ, հիշեցնենք, Ադրբեջանի իշխանությունների պնդմամբ՝ հայկական զինուժից հազարավոր հեկտարներ են ազատագրել: Պաշտոնական Բաքուն մասնավորապես հայտարարել էր, թե Նախիջևանում ազատագրել է շուրջ 11 հազար հեկտար տարածք, որտեղ տեղակայել է նոր դիրքեր, ինչը հայկական կողմը կտրականապես հերքել է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնել բացառապես իրենց տարածքում:

Ադրբեջանի տարածքում մայիսի 1-ին էլ անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները անցկացվեցին մարտական հրաձգությամբ: Զորավարժությունների նպատակն էր՝ համակարգել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը: Զորավարժությունների մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Համատեղ զորավարժություններում երկու երկրների բանակներից ներգրավված էին զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ռազմական ու քաղաքացիական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Այսպիսով, երկու ամսում երկու թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացին: Նպատակը պարզ է՝ հայկական կողմին եւ միջազգային հանրությանը համապատասխան արցախյան մեսիջներ ուղղել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 15179 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am