Թուրքիայում գիտեին վերջին 2 ահաբեկչությունների պատրաստման մասին
Hurriyet թերթը հաղորդում է,որ Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը նախազգուշացրել է թուրքական և բելգիական անվտանգության մարմիններին այն մասին, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումն ահաբեկչությունն է պատրաստում Ստամբուլում և Բրյուսելում, ըստ որի անցած տարվա դեկտեմբերի 23-ին TEM-ը նախազգուշացում է տարածել ահաբեկչությունների մասին, որոնք ԻՊ-ը պատրաստվում է իրականացնել Թուրքիայում և Բելգիայում: Հիշեցնենք,որ հունվարի 12-ին ԻՊ-ից ահաբեկիչ մահապարտն ահաբեկչություն է իրականացրել Ստամբուլում Սուլթանահմեդ հրապարակում, մարտի 19-ին նման ահաբեկչություն է իրականացվել Ստամբուլի Իսթիքլալ հետիոտնային փողոցում: Այդ ժամանակ մահացել է Իսրայելից երեք զբոսաշրջիկ և Իրանի մեկ քաղաքացի: Մարտի 22-ին ԻՊ-ի գրոհայինները ահաբեկչությունների շարք են իրականացրել Բրյուսելում, որոնց զոհ է դարձել 32 մարդ: Cumhuriyet թերթի տեղեկություններով՝ թուրքական հետախուզությունը անցած տարվա սեպտեմբերին ունեցել է օպերատիվ տեղեկատվություն ԻՊ-ի կողմից հանրահավաքների ժամանակ «մեկից ավելի մահապարտի» օգտագործմամբ պատրաստվող ահաբեկչության մասին, սակայն այն չի փոխանցվել հատուկ ծառայության ղեկավարությանը «արհամարհելու կամ այլ պաճառներով»: Հոկտեմբերի 10-ին ԻՊ-ի երկու ահաբեկիչ մահապարտ պայթյուններ են կազմակերպել Անկարայում խաղաղ հանրահավաքի մեկնարկից առաջ, ինչի հետևանքով մահացել էր 130 մարդ:
