Մեկնարկել է Պուտինի ավանդական «ուղիղ կապը».ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապին » նախագահին «Ուղիղ կապով» հարց տալու համար գրանցվածների թիվը հասել է մոտ 2 միլիոնի։ Россия 24-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ժամը 8-ի դրությամբ երկրի նախագահին արդեն տրվել է 1 միլիոն 913 հազար 350 հարց: Դրանցից մոտ 80 հազարը ստացվել են նոր ալիքներով՝ «Вконтакте» սոցիալական ցանցի և տեսաուղերձները ձայնագրելու համար հարթակի միջոցով։
