ԴԱԻՇ- ն Իրաքում մոտ 100 բնակչի է գերեվարել
Իրաքյան Alsumaria հեռուստաալիքը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրին հայտնում է,որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքում ռեյդի ընթացքում գերեվարել են մոտ 100 մարդու և բոլոր պատանդներին ուղարկել են իրենց բանտերը՝ մեղադրելով նրանց ուժայինների հետ համագործակցության մեջ։ Մի քանի օր առաջ իրաքյան բանակը լիովին ազատագրել է Հիթ քաղաքը, որը գտնվում է նույն՝ Անբար նահանգում։ Դրանից հետո գրոհայինները սկսել են սպանել Էլ-Ֆալուջայի բնակիչներին, ովքեր ցանկացել են լքել քաղաքը։ Ահաբեկիչները մտադիր են խաղաղ բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան։ Էլ-Ֆալուջան գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ 2013 թվականի վերջից։ Քաղաքը համարվում է Իրաքի գլխավոր մշակութային կենտրոններից մեկը, այն հաճախ անվանում են «մզկիթների քաղաք»։
