Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայում 5 մարդ է ձերբակալվել
RIA Novosti-ն՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին հայտնում է,որ Թուրքիայի հարավարևելյան Հիլվան քաղաքի 5 բնակիչ է կալանավորվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Ավելի վաղ ձերբակալվել էր 6 մարդ, որոնք կասկածվում են Էրդողանին վիրավորելու համար, սակայն նրանցից մեկին դատարանն ազատ էր արձակել Որոշ տվյալների համաձայն՝ կալանավորվածները վիրավորել են Էրդողանին սոցցանցերում: Բացի այդ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել «Քրդական աշխատավորական» կուսակցության քարոզչությամբ զբաղվելու համար:
