Անգերազանցելի դեմագոգը, մեծ ճակատամարտի սպասելիս

Ազգային ժողովը մարտական է տրամադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցի քննարկմանը:
Խնդիրը եւ թեկնածուի հարցն է, եւ այն ներկայացնողի:
Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանի երկրորդ դիմումը կարելի էր համարել նվաստացման փորձ նախագահական ինստիտուտի նկատմամբ։

ՀՀ սահմանադրության համաձայն` մեր պետության գլուխը նախագահն է։ Տվյալ դեպքում գլուխն Արմեն Սարգսյանն է։ Դատելով Արմեն Սարգսյանի նախագահական քայլերից, մեր պետությունն անգլուխ է, քանզի Սարգսյանը այս մարդը մոռացել է սահմանադրորեն իրեն վերապահված գործառույթները, նա մեկ տարուց ավելի է զբաղեցնում է նախագահի պաշտոնը, բայց որեւէ անգամ պատասխանատու որոշում չի ընդունել, ամեն առիթով գլւխն առել ու գնացել է՝ երբեմն բառի ուղիղ, երբեմն անուղղակի իմաստով: Վահե Գրիգորյանի պարագայում էլ նա գլխացավանքից խուսափելով առաջադեց իշխանության սիրելի թեկնածուին: ԱԺ-ն չի կարող անտեսել այս կարեւոր թաստը, որ Սահմանադրությունը չի գործոըմ եւ Հայաստանն իսկապես անգլուխ է մնացել:
Թվում էր՝ Արմ են Սարգսյանի առջեւ ապրիլյան հեղափոխությունը նոր դուռ էր բացվել, եւ նա, ի վերջո, կձեբազատվի ՀՀԿ—ի եւ Սերժ Սարգսյանի հետ ունեցած կապանքներից, թվում էր, թե լավ հնարավորություն էր բացվել սբագրելու անցյալի էջերը, երբ քաղաքական գործընթացներում քեզ դիտարկել են իբրեւ անդեմ, անձայն, չեզոք մի ֆիգուրի ով պետք է տարբեր պաշտոնյաների ձեռքին խամաճիկ դառնար, չմոռանանք, որ այդ նպատակով էր նաեւ Սերժ Սարգսյանը նրան նախագահ դարձնում, որպեսզի ձեւական ներկայացվածություն ապահովի, իսկ ինքը ցմահ կառավարի պետությունը: Նրան պետ էր սեփական ես-ը չունեցող, բոլոր որոշումներն աչքերը փակ դակող մեկը: Չնայած Արմեն Սսարգսյանը իրավիճակի փոփոխությունը կարող էր օգտագործել հօգուտ իրեն, բայց չարեց, քնզի կցորդները երբեք ինքնուրույն գործել չեն կարող, կարեւոր չէ, թե ում են կցվում, կարեւոր է, որ կա կցվելու օբյեկտ կամ սուբյեկտ: Կյանքը ցույց է տվել, որ երբ մարդը չունի արժանապատիվ ապրելու ձգտում, որքան էլ նրան դնես այդ ճանապարին, միեւնույն է շուռ է գալու, շեղվելու է դրանից: Մարդկային բանական ուղեղոմ չի տեղավորվում Արմեն Սարգսյանի այս քայլը: Նա թեկնածու է առաջադրում մի մարդու, որը բացի այն բանից, որ կասկածում է սեփական լեգիտիմության հարցում, այլեւ վիրավորել է քեզ, անվանել դեմագոգ. «Մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից» Արմեն Սարգսյանի մասին վերջինիս ընտրության օերին գրել էր Վահե Գրիգորյանը: Հայաստանում խնդիր է դրված օրենսդիր և գործադիր իշխանությունները 100 տոկոսով սեփականաշնորհելուց հետո անցնել դատական համակարգի սեփականաշնորհմանը, հիմա Սարգսյանը չի կարող չկատարել Փաշինյանի կամքը, քանզի նա սովոր է որեւէ մեկի կամքը կատարել, սա բնորոշ է կամազուրկներին:

Անի Սահակյան

դիտվել է 2323 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am