Բակո Սահակյանի թուլությունը փրկեց Փաշինյանի դավաճանությունը

Hayeli.am-ը տեղեկացրել էր, որ օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել,իր առաջարկությունը հիմնավերելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է: Նման պահանջ Արցախի նախագահի առջև թերևս դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Բալասանյանը մի շարք հարցերում չէր թաքցնում իր ընդգծված անհամաձայնությունը ՀՀ հեղափոխական իշխանություններին:

Մեզ հայտնի է դարձել նաև, որ վերոնշյալ պահանջը Բակո Սահակյանին Նիկոլ Փաշինյանը փոխանցել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի միջոցով: Փաշինյանն ասել է,որ եթե Բակո Սահակյան ուզում է իրենց միջև հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է շտապ ազատի Վիտալի Բալասանյանին:
Արցախի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի պատճառները հասնում են մինչեւ դեկտեմբեր, երբ ի պատասխան Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության, որ հեղափոխության հաղթանակը կարեւոր էր քան արցախյան ազատամարտինը, Արցախից կոշտ հակազդեցություն եղավ տարբեր պաշտոնյաների մակարդակով, արդյունքում պարտադրվեց Լյովա Մնացականյանի հրաժարականը, քանի որ Նիկոլ Փաշինյանը չհանդուրժեց քննադական եւ ոչ մի խոսք: Նրա մեկամյա իշխանությունն այս թեզի տիրույթում է գործում, խորհրդարանում իշխանությունը չունի հակակշռող բեւեռ, քանզի ցանկացած այլընտրանք բնում խեղդում է, դրա վկայությունն է ընդդիմության կողմից առաջադրվող ու մերժվող նախագծերը, չկա այլընտրանք նաեւ խորհրդարանից դուրս, քանի որ Փաշինյանի իրավապահները անմիջապես տեղորոշում ու չեզոքացնում են այլախոհներին, իշխանության ներսում եւս չկան քննադատներ, որոնք Փաշինյանին կասեն՝ աչքիդ վերեւը հոնք կա, մենք անցած ամիսներին տեսել ենք՝ ինչպես է Փաշինյանը, ինչպես կասեր դասականը, օրորոցում խեղդում ցանկացած այլ կարծիք, Հայաստանը սահուն քայլերով գնում է ավտոիտարիզմի ճանապարհով եւ մենք հավակնում ենք տիտղոսակիր դառնալուն: Նիկոլ Փաշինյանն անգամ Արցախի հաշվին ցանկությունները հագուրդ տալու վտանգավոր գայթակղությանը չդիմացավ, Արբեջանում Արցախի հետ կապված Փաշինյանի յուրաքանչյուր ջղաձգում ընդունվում է ծափերով ու այդ ծափերն ասես նոր լիցք են հաղորդում մեր վարչապետին նոր եռանդով իրագործել իր ցանկությունները:
Բանը հասավ նրան, որ ժողովրդի վարչապետը ուլտիմատում է դնում Արցախի հերոսների վերաբերյալ՝ կամ մնում ու հնազանդվում են իրեն՝ կառուցելով մեկ մարդու թագավորություն, կամ հեռանում են, վերջ տալիս քննադատություններին: Մյուս կողմից՝ կա նաեւ Ղարաբաղի ղեկավարության չդիմադրելու գործոնը, Բակո Սահակյանը կարող է հագուրդ չտալ Փաշինյանի կրքերին, չկատարել նրա ամեն մի ցանկություն,բայց չի անում՝ հասկանալով, որ հեղափոխական մի զանգված իր դեմ գործողություն կսկսի: Սակայն նա պետք է իմանա, որ դիմադրելու պարագայում կլինի Փաշինյանի դավաճանական մեծ քայլը՝ բանակը կհայտնվի նրա թիրախում, վերջինս կհրաժարվի բոլոր տեսակի աջաակցություններից ու այդպիսով կհռչակվի սեփական ժողովրդի թշնամին: Բակո Սահակյանը իրեն բնորոշ մեղմ հատկանիշներով ըստ ամենայն ավելի չի սրում իրավիճակը:

Անի սահակյան

դիտվել է 5386 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am