Հրապարակը գրում է.Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Դիլիջանում, «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ հայտնել էր, որ իր գրասենյակի ղեկավարը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» գործարան եւ նոր համաձայնագրեր ստորագրել՝ արտադրությունը զարգացնելու նպատակով։ «Գործարան կգնան 4 մասնագետ Հայաստանից, մեկը՝ փոխտնօրենի կարգավիճակում»,- ասել էր նա։
Այդ 4 մասնագետները «Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ են՝ հայտնեց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ «Մեր գործարանը փակեցին, հիմա էլ մասնագետներին են տանում»։ Փաստորեն, կառավարությունը տապալեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրերը, արգելակեց կոլեկտիվի ջանքերը, հիմա տանում է մասնագետներին։
Իսկ ավելի վաղ չինացիները տարել էին նաեւ տեխնոլոգիաները։ «Շանսի-Նաիրիտ»-ը ստեղծվել էր մեր «Նաիրիտի» տեխնոլոգիաների հիման վրա։ Հունիսի 24-ին հիմնական արտադրությունները՝ քլորոպրենի, ացետիլենի, թթուների, վաճառվելու են աճուրդով։ Տպավորություն է, որ Ավինյանը «Նաիրիտը» ոչնչացնելու հատուկ ծրագիր ուներ, որը հաջողությամբ իրագործվում է։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը