Մտավախություն ունի` գազի գնի հետ կապված

«Ես չեմ կարող ասել, որ մենք ունենք վերջնական պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածություններն այս փուլում չէին էլ կարող ամփոփվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով գազի գնի մասին:
Նա հույս է հայտնել, որ գնի բարձրացում չի լինի. «Կան բազմաթիվ ծախսեր, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն կա, որ դրանք պետք է նվազեցվեն օպտիմիզացիայի հաշվին»:
Մինչ այդ` Պետերբերուրգ կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի Պուտինի հետ էր քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Այդ մասին վարչապետ Փաշինյանն ասել էր «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
«Դա, իսկապես, շատ կարևոր հարց է մեր հարաբերություններում, և այդ պատճառով այն քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այս հարցի բոլոր նրբությունները», - ասել է Փաշինյանը, ընդգծելով՝ անհրաժեշտ է գազի այնպիսի գին որոշել, որը չի կոտրի Հայաստանում արձանագրված տնտեսական աճի դրական դինամիկան:
«Կարծում եմ՝ կկարողանանք ընդհանուր լեզու գտնել, չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք, և կարծում եմ, որ պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», - ասել էր Հայաստանի վարչապետը:
Փոխվարչապետի` ԱԺ-ում արած հայտարարության մեջ որոշակիորեն կարծես թե բացվում են Պուտին-Փաշինյան բանակցության գազային հատվածի փակագծերը:Եթե գազի ներքին գնի չբարձրացնելը պայմանավորված է լինելու համակարգի օպտիմիզացիայի հաշվին արված տնտեսումներով, ուրեմն ոչ մի պայմանավորվածություն էլ  ձեռք չի բերվել: Միակ պայմանավորվածությունը, որն այս պահին շատ հստակ է, այն մասին է, որ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանն ավելի բարձր գին է վճարում գազի դիմաց` սահմանագլխին:
Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջին օրը Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետև կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 290 դոլար է։
Գազի գնի մասին խոսակցություններից կարելի է` ենթադրել, որ ՀՀ իշխանությունը սակագնի նոր ն բարձրացման մտավախություն ունի:

Հայկ Դավթյան

դիտվել է 1484 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am