Հեղափոխական և հակահեղափոխական բռնություն

 

Հայաստանում սկիզբ է առել բռնության հանրային քարոզի հետհեղափոխական կայուն գործընթաց: Այս համատեքստում սպառնալիքներ հնչեցնելու հռետորաբանությունը քաղաքական մշակույթի բաղադրիչ է դառնում: Այսինքն` ծեծելու, գլուխ ջարդելու և այս շարքի այլ երևույթների մասին արտահայտությունները դառնում եմ միջոց կամ գործիք` արտահայտելու քաղաքական համոզմունքները: Այս համոզմունքով առաջնորդվողներին գուցե թվում է, թե սպառնալով խոսելը դուխով լինելու նշան է, ուստի այդ տեխնոլոգիայի կրիառումը` իրենց գաղափարները տարածելու և էլեկտորատի համակրանքը շահելու առումով առավել աշխատող տարբերակ է: Իհարկե, ճաշակի և նախապատվության հարց է: Բայց ցանկացած գործիքի կիրառման ժամանակ միշտ պետք է հիշել, որ այն, ինչ անում ես դու հանուն քո նպատակների, կարող են անել նաև քո ընդդիմախոսները` հանուն իրենց նպատակների:
Օրինակ` երբ իրավապահները որոշում են կայացնում` բերման ենթարկել և ձեռնաշղթա հագցնել ադեկվատ Արթուր Դանիելյանին`վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված հրապարակային սպառնալիքի համար, պետք է չմոռանան նույն բանի համար ոստիկանություն հրավիրել նաև այն երիտասարդներին, ովքեր Ազատության հրապարակում հայտարարում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը «ցխելու» մասին: Ի վերջո, իրավական տեսանկյունից ինչպես և ինչու Արցախի նախագահի գլուխը կարելի է «ցխել» ու անպատիժ մնալ, իսկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանին չի կարելի սպառնալ։ Երկու դեպքում էլ խոսքը պետության ղեկավարների մասին է, և Քրեական օրենսգիրքը նույն պահանջներն է նախատեսում երկու դեպքի համար էլ:
Բավական է ունենալ մեկ նախադեպ` անպատիժ թողնել հրապարակային սպառնալիքը, և միանգամից պատրարտ հող է ստեղծվում հետգա սպառնալիքների զարգացման, հանրային և քաղաքական մթնոլորտի ախտահարման համար: Այլ կերպ ասած` ստեղծվում է քաղաքական գաղջ մթնոլորտ` ականջդ կանչի, Սե'րժ Սարգսյան: Հատկապես հիմա, երբ դատարանների և իրավապահ համակարգի հանդեպ հանրային անվստահության ալիք է հասունանում, քաղաքական սպառնալիքներից օր առաջ հրաժարվելը այլևս հանրային և անգամ ազգային անվտանգության կարևորություն ունի: Ձնագնդի էֆեկտով անընդհատ մեծացող և թափ հավաքող գաղջ մթնոլորտը ինչ-որ պահից սկսած կարող է դառնալ անվերահսկելի` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ուժի ու դուխի հռետորաբանությունը գուցե արդարացված մեթոդաբանություն էր հեղափոխության օրերին, սակայն կայուն հասարակական-քաղաքական հարաբերությունների ստեղծման համար այդ գործիքները հակացուցված են: Պետք է հրաժարվել հեղափոխական և հակահեղափոխական բռնությունից` դրա փոխարեն անցնել ինստիտուցիոնալ զարգացման համակարգին:


Հայկ Դավթյան

դիտվել է 1706 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am