Թուրքիայում տղամարդը սպանել է հայ ընկերուհուն ու թաղել բետոնի մեջ
Ինչպես տեղեկացնում է «Ակօսը», Անթալիայից Ստամբուլ եկած ու անհետացած Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ հայ Ռիտա Դարի Վինքլերի դին հայտնաբերվել է Գյոլչուջքում։ Աղջիկը Ստամբուլ էր եկել ընկերոջը՝ Ա. Ք. Ս.-ին տեսնելու համար, սակայն մարտի 10-ից անհետացել էր։Դատախազությունից թույլտվություն են ստացել նրանց ընտանեկան գերեզմանատանը, այգում և մերձավորին պատկանող շինության մոտ փորելու ու որոնումներ կատարելու համար։ Այգում ոչինչ չի հայտնաբերվել։ Վինքերի դին հայտնաբերվել է սպանության մեջ կասկածվող ընկերոջ բարեկամի աշխատավայրում՝ բետոնի մեջ թաղված։
