Կուրտ Թոնգը կայցելի Ադրբեջան
APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը հայտնում է,որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի բիզնեսի և էկոնոմիկայի հարցերով առաջին տեղակալ Կուրտ Թոնգը ապրիլի 14-15-ը կայցելի Ադրբեջան, ում առաջին այցն է լինելու, իր գործընկերների հետ քննարկումներ կանցկացնի առևտրի, ֆինանսների, հեռահաղորդակցության, տրանսպորտի, տնտեսական պատժամիջոցների, կոմերցիոն հնարավորությունների հարցերի վերաբերյալ: Այցի շրջանակում ամերիկացի պաշտոնյան հանդիպելու է Ադրբեջանի կառավարության անդամների, Ադրբեջանի բիզնեսի ներկայացուցիչների ու ուսանողների հետ: Նշենք,որ Թոնգն իր պաշտոնն զբաղեցնում է 2014թ. հուլիսից:
