Սթափվեք, կողմնորոշվեք, տեղորոշվեք

Աբովյանի ընտրությունները երեկվանից դարձել են ներքաղաքական կյանքի ամենաքննարկվող հարցը, քանի որ այն սովորական ՏԻՄ ընտրություններ չէին, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նախ այն, դա նախեւառաջ սկզբունքային էր հենց իշխանության համար, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր գնա ու քայլարշավ իրականացներ Աբովյանի փողոցներում։ Իշխանությունը մոբիլիզացրել էր ողջ ներուժը, քաղաքային հեղինակություններն էին նաեւ աշխատում իշխանական թեկնածուի օգտին:Մենք գրել ենք, որ Պալաչի մերձավորներն են ակտիվ աշխատանքներ տարել։ Այս ընտրություններից ամենագլխավոր եզրակացությունն այն է, որ հեղափոխությունը պարտվեց ռեալ իրականությանը եւ Փաշինյանն ու իր թիմն այլեւս անվերապահ հեղինակություն չունեն, էյֆորիան տեղի է տվել ու հնարավոր չէ քայլելով, կամ լայվ մտնելով ժողովրդին կերակրել, որ եկել է հստակ գործի ու հեղափոխությունը կապիտալիզացնելու ժամանակը։Տեղական ընտրությունները քաղաքական են ու դրանց արդյունքներով հեղափոխության թիմը պետք է հետևություններ անի, այդ թվում՝ կադրային։ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակությանը գունավորելու, սորտավորելու անհեռանկար քաղաքականությունն այլեւս գերակա չէ եւ մարդիկ այլեւս չեն վախենում այդ սորտավորումներից, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու կոչերից։ Բայց առավել ուշագրավ է իշխանության թիմի գնահատականը սեփական պարտությանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը»։ Այդպիսով փորձեց դեմքը փրկել, քանզի լեգիտիմության այդ մակարդակում պարտվել խորհրդարանական ընտրություններից ընդամենը կես տարի անց, համաձայւնեք ավելին է, քան խայտառակությունը։ Եւ այն պարագայում, երբ Փաշինյանն անձամբ մասնակցեց քարոզարշավին ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, ով բացահայտ աջակցություն չհայտնեց գործող հաղթանակած քաղաքապետ Վահագն Գեւորգյանին։
Այլ մեկնաբանություն տվեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը,որն ընտրություններին աննախադեպ ակտիվ էր, ի դեպ նա եւ Սասուն Միքայելյանը ոչբարիդրացիական հարաբերությունների մեջ են եւ մարզպետի համար կյանքի-մահվան հարց էր իր թեկնածուի հաղթանակը։ Ի տարբերություն Փաշինյանի, մարզպետ Պետրոսյանը հայտարարում էր, որ Աբովյանը քաղաքացու և «քրեականի» սահմանագծին է,Աբովյանը պետական ինստիտուտների և կլանի երկընտրանքի առջև է, և չպետք է թույլ տալ, որ կլանը հաղթի։Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ամրագրած հաղթանակը ըստ մարզպետի՝ քաղաքացու պարտությունն է Աբովյան քաղաքում:
«Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է և ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել »,- նշել է մարզպետը:

Այսինքն, ըստ մարզպետ՝ Աբովյանում պարտվել է արժանապատիվ քաղաքացին եւ չի հաղթել հեղափոխությունը, ինչի մասին ասում է Փաշինյանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պնդեց՝ Կոտայքի մարզպետի և վարչապետի խոսքերում հակասություն չկա ։Իսկ թե ինչու պարտվեց ՔՊ-ն, Աղաջանյանն ասաց, որ պետք է վերլուծեն: «Ես կարծում եմ, վստահաբար, ազդեցության էլեմենտները տարբեր են և շատ: Չեմ կարող այս պահին որևէ մեկ նման էլեմենտ առանձնացնել: Եթե իմ կարծիքն արտահայտեմ, ապա նախընտրական այդ պրոցեսին նախորդող ժամանակահատվածը պետք էր ավելի ակտիվ աշխատել»,- նշեց նա:
Իշխանությունում պետք է կողմնորոշվեն, սթափվեն, գուցե տեղորոշվեն՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ժողովրդավարությո՞ւնը, հեղափոխությունը, թե՞ պարտվեց արժանապատիվ քաղաքացին։

Անի Սահակյան

դիտվել է 2683 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am