Մոսկան հույս ունի վերականգնել իր նախկին հարաբերությունները ԱՄՆ-ի հետ.Լավրով
Մոսկան հույս ունի վերականգնել իր նախկին հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, և չի ձգտում հակադրվել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, RIA Novosti -իի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է ծավալուն փոխգործակցությունը: Որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահներ՝ մեզ հաջողվեց համաձայնացնել ճանապարհային քարտեզի կարգավորումը, հասնել կարիքավոր բնակչությանը ուղղված մարդասիրական օգնության ընդլայնմանը և ապահովել քաղաքական գործընթացի սկիզբը: Այժմ, Մոսկվան և Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով այս և մյուս հարցերով ակտիվ երկխոսություն են վարում»,- ամփոփել է Լավրովը:
