ԱՄՆ-ը շարունակում է մարտական լազերի մշակումը
ԱՄՆ-ը շարունակում է մարտական լազերի մշակումը՝ հավանական հակառակորդի բալիստիկ հրթիռներից պաշտպանության համար։ Նախատեսվում է մարտական լազերի փորձարկումներն անցկացնել 5 տարուց։ Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է ԱՄՆ ՊՆ ՀՀՊ հարցերով գործակալության տնօրեն, փոխծովակալ Ջեյմս Սիրինգը։ «Մենք ջանքերը կենտրոնացրել ենք ավելի արդյունավետ և թեթև լազերի ստեղծման վրա, որը կտեղադրվի օդանավի սրահում»,- հստակեցրել է Սիրինգը։ Ավելի վաղ ամերիկացի զինվորականները ծրագրել էին «լազերային թնդանոթ» տեղադրել Boeing 747-ի քթային հատվածում։
