ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. որ մարզում որ ուժն է հաղթել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝

Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց քվեարկությանը մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց քվեարկությանը մասնակցել է 1113 մարդ։ Համայնքապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը ստացել է 623, Դալօղլանյան Բաբկենը՝ 141, Դավթյան Աշոտ Սերյոժայի՝ 153, Եփրեմյան Արտյոմ Գագիկի՝ 170։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ընտրացուցակում ընդգրկված 2310 հոգուց քվեարկությանը մասնակցել է 1172 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ Վահագն Ալավերդյանը, որը ստացել է 1065 ձայն:

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրացուցակում ընդգրկված 350 հոգուց քվերակությանը մասնակցել է 216 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե, իսկ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների ցուցակում ընդգրկված 44 519 հոգուց քվեարկությանը մասնակցել է 18 176 մարդ։ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե:

Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ընտրացուցակում ընդգրկված 4 585 հոգուց քվեարկությանըմասնակցել է 2 361 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանն վերընտրվել է՝ ստանալով 789 ձայն: Նաղաշ Հակոբյանը ստացել է 678 ձայն, Իսպիրյան Մակիչը՝ 389, Սարգսյան Սերոբը՝ 111, Սաֆարյան Ուրարտուն՝ 198, Սուքիասյան Տիգրանը՝ 156։

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2039 հոգուց քվեարկությանը մասնակցել է 797 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է անկուսակցական Արտաշես Մխիթարյանը՝ ստանալով 523 քվե: Բաբիկ Հակոբյանի օգտին քվեարկել է 255 ընտրող:

Լոռու մարզի Ղուրսալ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 384 հոգուց քվեարկությանը մասնակցել է 194 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Մհեր Մինասյանն ընտրվել է՝ ստանալով 183 ձայն: Արտյոմ Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 8 ընտրող:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 658 հոգուց քվեարկությանըմասնակցել է 394 մարդ։ Համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը վերընտրվել է՝ ստանալով 201 քվե: Տիգրան Արշակյանը ստացել է 186 քվե։

Շիրակի մարզի Անուշավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1550 հոգուց քվեարկությանը մասնակցել է 911 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանի օգտին քվեարկել է 519 ընտրող, Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն:

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1159 հոգուց քվեարկությանը մասնակցել է 628 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 384 ձայն, Սայադ Ալմաստյանը ստացել է 234 քվե:

Սյունիքի մարզի Գորայք համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1408 հոգուց քվեարկությանը մասնակցել է 1071 մարդ։ Աղաջանյան Աշոտը ստացել է 531, Գրիգորյան Արտյոմը՝ 515, Մկրտչյան Մանուչարը՝ 13:

Լոռու մարզի Քարաձոր համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 322 հոգուց քվեարկությանը մասնակցել է 176 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Հրանուշ Ռոստոմյանը՝ ստանալով 75 ձայն: Հովակիմյան Խաչատուրը ստացել է՝ 65, Սարգսյան Վալենտինը՝ 34 ձայն։

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 817 հոգուց քվեարկության մասնակցել է 531 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը՝ ստանալով 331 քվե: Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 195 քվե:

Արմավիրի մարզի Ապագա համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1495 հոգուց ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 921 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Պետրոս Ավագյանը՝ ստանալով 612 քվե, Մանուկյան Գրիգորը՝ 164, Մելիքյան Գևորգը՝ 130։

դիտվել է 1098 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am