Ռուսական նոր զենքեր և գազի գին. Կենացնե՞ր, թե՞ իրականություն

Նիկոլ Փաշինյանը օրերս Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Փաշինյանը. «Դա, իսկապես, շատ կարևոր հարց է մեր հարաբերություններում, և այդ պատճառով այն քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այս հարցի բոլոր նրբությունները»:

Փաշինյանը, ընդգծել է, որ անհրաժեշտ է գազի այնպիսի գին որոշել, որը չի կոտրի Հայաստանում արձանագրված տնտեսական աճի դրական դինամիկան: «Ինչպես ես ասացի երեկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս: Սա ցույց է տալիս, որ մենք տնտեսական առաջընթացի շատ լավ հնարավորություններ ունենք: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, և շատ կարևոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չի կոտրի տնտեսական աճի այս տեմպը», - ասել է Փաշինյանը, հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ: «Կարծում եմ՝ կկարողանանք ընդհանուր լեզու գտնել, չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք, և կարծում եմ, որ պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», - ասել է Փաշինյանը:

Գազի գնից բացի, ըստ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանին ռուսական զինամթերքի մատակարարման հարցը: «Մենք լավ ենք համագործակցում ռազմատեխնիկական ոլորտում, և իհարկե, ինչ-ինչ պայմանավորվածություններ ունենք, և ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համաչափ», - ռուսաստանյան գործակալությանն ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին՝ քննարկվել է արդյոք Հայաստանին նոր «Իսկանդերներ» մատակարարելու հարցը, Փաշինյանը պատասխանել է․ - «Մենք արդեն իսկ բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց նախատեսում ենք էլի ինչ-որ բան ստանալ»: Թե կոնկրետ ինչ զինատեսակի մասին է խոսքը, Փաշինյանը չի մանրամասնել, բայց ակնարկել է՝ «խոսքը փոքր բանի մասին չէ»:

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ելույթ ունեցավ Պետերբուրգյան տնտեսական միջազգային համաժողովում՝ Ռուսաստանի, Չինաստանի ու Մոլդովայի նախագահների հետ:

Դիմելով աշխարհի տասնյակ երկրներից եկած գործարարներին ու պաշտոնյաներին՝ նա պնդեց՝ աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանի խնդիրները ստիպո՛ւմ են Հայաստանին տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունն ապահովել պետական արդյունավետ կառավարման միջոցով:

Այստեղ արդեն, խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է հնարավորինս խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաև ընդարձակել կապերն ու ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ կազմում: «Դա, սակայն, չի հակասում Եվրամիության հետ մեր հարաբերություններին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելին, Փաշինյանն ընդգծեց՝ լավ կլինի, որ Եվրամիության հետ հարաբերությունները նաև Եվրասիական տնտեսական միությունը խորացնի: «Ես հեռանկարային եմ համարում Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, եթե ոչ մոտ ապագայում, ապա միջնաժամկետ կտրվածքով այդպիսի համագործակցությունը լիովին հնարավոր և նույնիսկ՝ անխուսափելի է» ֊ նշեց նա։

Խոշոր հաշվով, Փաշինյանը կրկնում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումները: Թեև նա մեկ տարի է ինչ շարունակում համառ պայքար է մղել իր նախորդի նկատմամբ, բայց վարած քաղաքականությունն որոշ դեպքերում չի էլ տարբերվում:

Ահա նույն Փաշինյանը ձգտում է Ռուսաստանի հետ կարգավորել հարաբերությունները, սակայն դեռ չի վայելում վստահություն ՌԴ նախագահի մոտ: Փաշինյանը ձգտում է խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, սակայն այդտեղ էլ առանձնապես արդյունքներ չկան:

Ինչ վերաբերում է ռուսական զինտեխնիկայի ու գազի գնի հարցերին, ապա Ռուսաստանը մշտապես այդ խնդիրը պահել է հայկական օրակարգում: Ինչպե՞ս կկարողանա բանակցել Փաշինյանը՝ այդ է խնդիրը:

Արդյունքներ կլինե՞ն, թե՞ Փաշինյանը միայն բարի ցանկություններ է հայտնում... Ցույց կտա ժամանակը:

Թամար Բագրատունի

դիտվել է 5735 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am