Զորավարժություն՝ զորավարժության հետևից. Ինչու է լռում Փաշինյանը

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, «Անսասան եղբայրություն 2019» զորավարժությանը մասնակցում է 5 հազար զինվոր, շուրջ 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ներգրավված են այլ զինատեսակներ ևս:

Պարբերաբար անցկացվող զորավարժությունները միտված են երկու երկրների զինված ուժերի փորձի փոխանակմանն ու համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու հմտությունների կատարելագործմանը: Ծրագրի ընթացքում զինվորները պայմանական հակառակորդի ուղղությամբ թիրախային հարվածներ կիրականացնեն: Զորավարժությունը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:

Սա արդեն վերջին մի քանի ամիսների ընթացքում երրորդ զորավարժություն է:
Ադրբեջանը շատ հստակ ուղերձ է հղում թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Հայաստանին: Այն է՝ Բաքվի պատկերացրած ցանկալի լուծում, կամ՝ պատերազմ:
Այդ ուղղությամբ սրացումն արդեն պատրաստ է: Եվ այս իրավիճակը սրվում է թե՛ համանախագահների տարածաշրջանային այցից հետո, թե՛ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո: Այսինքն, Ալիևը հասկացնում է, որ ոչինչ իրեն չի անհանգստացնում, ցանկացած պահի նա կարող է դիմել պատերազմի սանձազերծման:

Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացրեցին շաբաթ օրը, որ բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ): «ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», -ասված է ԱՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի հերթական զորավարժություններին, վատ չէր լինի, եթե անդրադառնար Նիկոլ Փաշինյանը, ով մինչև վերջերս Ալիևի հետ բանակցությունները կառուցողական էր որակել:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է լռում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3590 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am