Ինչպիսի կառուցվածք ունի սուպերնախարարությունը

Հայտնի է սուպերնախարարության վերածված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կառուցվածքը: Հունիսի մեկին, վարչապետի որոշմամբ, հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կանոնադրությունը:

Նույն որոշմամբ` ուժը կորցրած են ճանաչվել նախկին սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների կանոնադրությունները:
Համաձայան կանոնադրության` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի 15 մասնագիտական և 10 աջակցող կառուցվածքային ստորաբաժանում, այսինքն` ընդհանուր առմամբ 25 վարչություն և բաժին, որոնցից 15-ը զբաղվելու են ոլորտների բովանդակային հարցերով, մնացածը սպասարկող գործառույթներ ունեն:
Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն.
2) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն.
3) հանրակրթության վարչություն.
4) մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչություն.
5) զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն.
6) լրացուցիչ և շարունակական կրթության բաժին.
7) արտաքին կապերի և սփյուռքի վարչություն.
8) ներքին աուդիտի վարչություն.
9) լիցենզավորման գործակալություն.
10) մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն.
11) ժամանակակից արվեստի վարչություն.
12) մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն.
13) մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն.
14) սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն.
15) երիտասարդական քաղաքականության վարչություն:
Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) անձնակազմի կառավարման վարչություն.
2) իրավաբանական վարչություն.
3) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն.
4) ֆինանսաբյուջետային վարչություն.
5) գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն.
6) կազմակերպատնտեսական վարչություն.
7) պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին.
8) առաջին բաժին.
9) զորահավաքային նախապատրաստության բաժին.
10) ընդհանուր բաժին:
Բացի այդ` նախարարությունն ունի նաև ենթակա մարմիններ և գրասենյակներ: Ըստ այդմ` ԿԳՄՍ նախարարությանը ենթակա մարմիններն են՝
Գիտության կոմիտեն, Բարձրագույն որակավորման կոմիտեն, Լեզվի կոմիտեն, գրասենյակներն են՝
մշակութային արժեքների պահպանության գործակալությունը,
պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն: Փաստորեն Հուշարձաների պաշտպանության ոլորտը ևս տրվել է ԿԳՄՍ-ին, չնայած որ նախապես խոսակցություններ կային, թե այն փոխանցվելու է քաղաքաշինության կոմիտեին:
Աշխատողների թիվը սահմանվելու է հաստիքացուցակով, որը կհաստատվի նախարարի կողմից: Նախարար Արայիկ Հարությունյանն ունի 6 տեղակալ, որոնցից 5-ը` Լուսինե Առաքելյանը, Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը, Գևորգ Կոռեցյանը, Արայիկ Խզմալյանն արդեն նշանակվել են: 6-րդ փոխնախարարը, ըստ ամենայնի ԱԺ մանդատը վայր դրած Նարինե Թուխիկյանն է, որի նշանակումը կլինի մոտ օրերին:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2413 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am