Ինչ են քննարկել Լուկաշենկոն և Էրդողանը Ստամբուլում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ,- հայտնում է Anadolu գործակալությունը: Լուկաշենկոն Ստամբուլ է ժամանել՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովին, որտեղ Բելառուսը հույս ունի դիտորդի կարգավիճակ ստանալ: Նշվում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը մամուլի համար փակ է եղել և տևել է մոտ 1 ժամ:
