Ադրբեջանի բանակում ֆիզիկական խոշտանգումներ են տեղի ունենում. զեկույց
ԱՄՆ պետդեպը հրապարակել է 2015 մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որը Կոնգրեսին է ներկայացրել պետքարտուղար Ջոն Քերին: ԱՄՆ պետդեպի (www.state.gov) կայքում զեկույցի մեջ նշվում է, որ 2015թ.-ին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թվում են բանակում ֆիզիկական խոշտանգումները, լրագրողների և իրավապաշտպանների գործունեության արգելումն ու սահմանափակումները: Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է դատական համակարգն այլախոհներին չեզոքացնելու համար: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանի քաղաքացիների հնարավորությունները սահմանափակված են ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հարցում:
