ԵՄ-ին ևս 15 մլրդ դոլար է անհրաժեշտ
Եվրոպայում փախստականների խնդրի լուծման համար հավելյալ 15 մլրդ դոլար է անհրաժեշտ: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին Արժույթի միջազգային հիմնադրամի «Գարնանային հանդիպում-2016» սեմինարի շրջանակներում տեղեկացրել է Եվրահանձնաժողովի` փախստականների և բյուջեի հարցերով փոխնախագահ Կրիստալինա Գեորգիևան: «Մենք հաշվարկներ ենք արել, թե որքան դեռևս անհրաժեշտ կլինի, և ստացել ենք 15 մլրդ դոլար թիվը», - ասել է վերջինս: ԵՄ-ն մտադիր է արագացնել 3 մլրդ-ի հատկացումը Թուրքիային փախստականներին օգնելու ծրագրերն իրագործելու համար: Իսկ այդ միջոցների օգտագործումից հետո` 2018-ի վերջին մտադիր են հավելյալ 3 մլրդ եվրո տրամադրել նույն կարիքներին: Միևնույն ժամանակ Թուրքիան փախստակաների խնդրի լուծման համար 30 մլրդ եվրո է պահանջել:
