Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն
Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև 77 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկան Անդրանիկ Կարապետյանն ու Տիգրան Մարտիրոսյանը: Պոկում վարժությունում ավելի ուժեղ գտնվեց Կարապետյանը, ով 170 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ: Մարտիրոսյանը նրանից հետ մնաց 10 կգ-ով ու զբաղեցրեց երկրորդ տեղը: Հրում վարժությունում հաջող հանդես եկավ կրկին Կարապետյանը, նա իրեն ենթարկեց 197 կգ-ոց ծանրաձողը: Մարտիրոսյանը 192 կգ արդյունքով հրում վարժությունում երկրորդն էր: Այսպիսով, երկամարտի 367 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը իր կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը 352 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ:
