Պենտագոնը վախենում է ռուսական մանևրներից
Պենտագոնը հրապարակել է տեսանյութ և լուսանկար ռուսական Սու-24 կործանիչի և անզեն ուղղաթիռի, որոնք մոտեցել են ամերիկյան ռազմանավին Բալթիկ ծովում, հայտնում է Reuters-ը: «Մենք խորը մտավախություն ունենք ռուսական անապահով և ոչ պրոֆեսիոնալ մանևրներից: Այդ գործողությունները կարող են պոտենցիալ սրել երկրների միջև հարաբերությունների լարվածությունը»,- հայտնել են վարչությունում: Պենտագոնում նաև ընդգծել են, որ նմանատիպ գործողությունները կարող են հանգեցնել սխալների, որոնք իրենց հետևից կբերեն լուրջ վնասներ և մահ:
