Ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա. Նուր-Սուլթանում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպում է ունեցել, բայց դա թաքցվե՞լ է

«Փաստ».-ը գրում է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին։ Սակայն բոլորի ուշադրության կենտրոնում ոչ այնքան այս համաժողովն էր, որքան դրա շրջանակներում տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։

Այս հանդիպման շուրջ ինտրիգը, բնականաբար, հասկանալի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հեղափոխության հաղթանակից նույնիսկ մեկ տարի հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն ադապտացվել նոր իրողություններին, եթե չասենք՝ դրանցում առկա է լուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամ։ Մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ճգնաժամի մասին խոսակցություններն ավելի ակտիվ բնույթ ստացան օրերս, երբ, հակառակ նախատեսվածի, Նուր-Սուլթանում տեղի ունեցած ԵՏՄ հոբելյանական գագաթաժողովի շրջանակներում այդպես էլ տեղի չունեցավ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հանդիպումը։

Ի դեպ, տեղին է նշել, որ այդ հանդիպման հնարավորության մասին ոչ թե ԶԼՄ-ներն էին խոսել՝ հակառակ իշխանության պնդումների, այլ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որին հետո երկրորդել էին Փաշինյանի թիմի ներկայացուցիչները։

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումը՝ մասնավորապես նշելով. «Սա կանոնավոր հանդիպումների շարքում է։ Վերջերս նույնպես Նուր-Սուլթանում տեղի ունեցավ երկկողմ աշխատանքային հանդիպում Պուտինի հետ, և այսօր արդեն՝ պաշտոնական հանդիպում։ Անդրադարձան երկկողմ օրակարգի բոլոր հարցերին, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը։ Խոսք եղավ նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վերաբերյալ, և կողմերն ընդգծեցին նախ դրա արդյունավետ շարունակությունը, նաև ամփոփեցին այն ձեռքբերումները, արդյունքները, որ վերջին հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների արդյունքում իրականացվեցին»։

Նախ՝ Կարապետյանի պարզաբանման մեջ կա ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա, որովհետև Նուր-Սուլթանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ղազախստանի մայրաքաղաքում իր ու Պուտինի հանդիպում նախատեսված չի եղել, այլ խոսքով՝ հաստատել էր լրագրողների տեղեկությունները, որ ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպում չի կայացել։ Հիմա վարչապետի խոսնակը, ըստ էության, հերքում կամ «սրբագրում» է իր ղեկավարի խոսքը։

Սակայն ավելի կարևոր է նախօրեին կայացած հանդիպման բովանդակությունը։ Համենայն դեպս, պաշտոնական լրատվությունը չի բացահայտում դրա բովանդակությունը, ավելին՝ որևէ տեղեկատվություն չկա, որ պաշտոնական հանդիպմանը հաջորդել է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Այնպիսի տպավորություն է, որ տեղի է ունեցել հերթական արարողակարգային հանդիպումը, որն ամենևին էլ չի խոսում այն փաստարկի օգտին, որ հայ-ռուսական հարաբերությունները վերադարձել են բնականոն հուն։

Նիկոլ Փաշինյանը սիրում է շարունակ կրկնել, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ամենից շատ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ, սակայն սա այն դեպքն է, որ քանակն ամենևին էլ չի խոսում որակի մասին։ Համենայն դեպս, աննախադեպ է, որ Հայաստանն արդեն մեկ տարի ունի նոր ղեկավար, սակայն նրա ռուսաստանյան այցերից որևէ մեկը պետական չի եղել, էլ չեմ ասում այն մասին, որ պարբերաբար հետաձգվել է Պուտինի այցը Հայաստան, ու դա տեղի է ունենալու միայն հոկտեմբերին, այն էլ՝ ԵՏՄ գագաթաժողովի առիթով։

Ավելին՝ ժամանակին Ռուսաստանը գործնականում չպաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումները, որոնք իրոք պարբերական բնույթ են կրում, չեն նպաստում առկա կնճիռների հաղթահարմանը, ու նույնիսկ տպավորություն է ստեղծվում դրանց միօրինակության, բովանդակային բաղադրիչի բացակայության վերաբերյալ։ Կարծում եմ՝ Հայաստանի ռուսաստանյան քաղաքականությունն առնվազն լուրջ վերբեռնման անհրաժեշտություն ունի, ու դա կարծես ընդունում են անգամ իշխանության ներկայացուցիչները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 947 անգամ
Լրահոս
Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am