Հրապաարկը գրում է, որ երեկ ,ժամը 23:15 -ի սահմաններում Չարենցավանում է եղել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրան դիմավորել է Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը: Hraparak.am-ը զանգահարել է նրան՝ հասկանալու, թե որն է Օսիպյանի՝ այս ժամին հրատապ Չարենցավան ժամանելու առիթը: Իսրայելյանն ասել է, թե ոստիկանապետն իրավունք ունի ոստիկանության ցանկացած տարածքային բաժանմունք այցելել: Հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր ու այս ուշ ժամին, Իսրայելանն ասել է, թե «պատահական անցնում էր, այցելեց»:
Ավելի ուշ աղբյուրը Արմեն Իսրայելյանին հանդիպել է արդեն ոստիկանության բաժանմունքի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկաններ են այս պահին հավաքված, անգամ զրահամեքենա կա կանգնած: Hraparak.am-ը տեղեկություն է ստացել, որ ինչ-որ լուրջ դեպք է տեղի ունեցել, դրա համար է Օսիպյանը ժամանել Չարենցավան, և այս պահին նրանք պատրաստվում են օպերացիա իրականացնել, ըստ նախնական տեղեկության՝ մարդ պետք է վնասազերծեն:
Կայքը հարցրել է Իսրայելյանին, թե ինչ է տեղի ունենում, ինչ-որ մա՞րդ եք վնասազերծում, Իսրայելյանը չի ցանկացել այդ պահին պատասխանել՝ նշելով, թե Օսիպյանը սպասում է:
Հարցին՝ ինչ-որ միջոցառո՞ւմ է տեղի ունենում, պատասխանել է. «Դեռ ոչ»: Ապա նստել է մեքենան ու հեռացել:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը