Հարկային փաթեթի հմայքը մնաց անցյալում

«168 ժամ»-ը գրում է. «Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը վերջապես հասավ խորհրդարան։ Այս փուլին հասնելու համար պահանջվեց գրեթե մի ամբողջ տարի։ Այդ ընթացքում թեև քաղաքական իշխանությունը բազմիցս կարևորեց փաստաթղթի նշանակությունը, այնուհանդերձ այնքան էլ հետևողական չգտնվեց այն հնարավորինս շուտ ընդունելու և կիրառելու համար։

Փոխարենը՝ անցած մեկ տարում Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը շատ անգամ հասցրեց օգտագործել քաղաքական նպատակներով։ Դա հաջողությամբ արվեց՝ ինչպես Ազգային ժողովի ընտրություններից առաջ, այնպես էլ՝ նախընտրական գործընթացներում։ Խոսվում էր եկամտային հարկը նվազեցնելու, միկրոբիզնեսին արտոնություններ տալու, տաքսի ծառայություն մատուցողներին հարկերից ազատելու մասին։ Այդ ամենը, անշուշտ, ոգևորող էր։

Բայց միաժամանակ վարչապետը խնամքով թաքցնում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների մյուս կողմը՝ հարկային բեռի նախատեսվող ավելացումները։ Բեռ, որն ուղղակիորեն կրելու էր սպառողը։

Խոսքն ակցիզների բարձրացման մասին է։

«Ակցիզային հարկն անուղղակի հարկ է, և դրա համար, ըստ էության, վճարում է ոչ թե տնտեսվարողը, այլ քաղաքացին, քանի որ դա գնի վրա դրված հավելաճ է»,- 2018թ. հունվարին, երբ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել մի շարք ապրանքների ակցիզային հարկը նվազեցնելու ակնկալիքով,- ասում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Հիմա դա կարծես այնքան էլ կարևոր չէ նրա համար։ Ոչինչ, որ ակցիզային հարկի փոփոխությունների ընդունումով թանկանալու են մի շարք ապրանքներ։

Ընդհակառակը` կառավարությունն ուզում էր թանկացումների շատ ավելի մեծ շրջանակ ընդգրկել, նաև բեռի ավելի կտրուկ բարձրացումների գնալ։ Սակայն հասկացավ, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Դրա հետ կապված դժգոհությունների բավական լուրջ ալիք բարձրացավ։ Մարդիկ փողոց դուրս եկան։

Տուրք տալով հասարակության բողոքներին՝ կառավարությունը ստիպված էր հրաժարվել որոշ նախաձեռնություններից։ Չնայած այն, ինչ մնում է, բավարար է, որպեսզի սպառողները զգան Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունների բացասական ազդեցությունը սեփական գրպանի վրա։

Հատկապես որ, սա փաստաթուղթ է, ինչը միտված չէ ցածր եկամուտներ ունեցողների եկամուտների ավելացմանը։ Եկամտային հարկի բեռի այն նվազեցումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսում էր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ չի վերաբերելու ցածր աշխատավարձ ստացողներին։ Այսինքն՝ նրանց եկամուտները կմնան նույնը, բայց ծախսերը կավելանան ակցիզային հարկի բեռի ծանրացումից սպասվող թանկացումների հետևանքով։

Այս փուլում կառավարությունը նախապատվությունը տալիս է բարձր աշխատավարձ ստացողներին։ Ոչինչ, որ նրանց եկամուտներն առանց այդ էլ բարձր են, կառավարությունն այդ շերտի համար նվազեցնում է եկամտային հարկը։

Ու այսքանից հետո վարչապետը հայտարարում է, որ իրենք չեն վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն։ Եթե կառավարությանը թվում է, թե ցածր եկամուտներ ունեցողների համար հարկային բեռը չնվազեցնելով՝ խթանում է, որպեսզի վաղը նրանք ավելի բարձր աշխատավարձ ստանան, ապա չարաչար սխալվում է։ Դա ընդամենը պատրվակ է՝ արդարացնելու առաջարկված փոփոխությունը։

Եկամտային հարկի այն մոտեցումը, որը քննարկվում է, հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է տվել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, թե ինչո՞ւ պիտի բարձր եկամուտներ ունեցողները շահեն այս փոփոխություններից։ Առանց այդ էլ նրանք բարձր աշխատավարձ են ստանում։ Փոխարենը մտածելու ցածր եկամուտներ ունեցողների մասին՝ կառավարությունը հակառակն է անում՝ խորացնում է սոցիալական բևեռացումը։ Ո՞րն է տրամաբանությունը»
Մանրամասները՝ թերթի համարում:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am