Իշխանությունը «զոհեր» է պահանջում. կադրային փոփոխությունը՝ փորձաքար

Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով նախաձեռնում է դատական իշխանության բարեփոխման գործընթաց, մյուսով ավերում իրավական կառույցներն ու դրանց հեռվացնոմ օրենքով սահմանված լիազորություններից; Կամ կարելի է ասել, նա այդ կառույցները դարձրել է քաղաքական գործիք իր ձեռքում եւ օգտագործում է ըստ նպատակահարմարության; Այսպիսով, նորմալ իրավական պետությունում այնպիսի աղմկահարույց հայտարարություններ, որոնք կարվեին վարչապետի, կամ պետության առաջին դեմքի մակարդակով, ինչպիսին եղել են Փաշինյանի կողմից, անհետեւանք չէին մնա; Իրավապահ մարմիններն առնվազն կզբաղվեին այդ հայտարարութուններով, որոնք իրենց մեջ ազգային անվտանգության սպառնալիքներ են պարունակում: Ոչինչ, որ Փաշինյանի բազում իրավական հայտարարություններ իրականում ջուր են, դեմագոգիա, զորօրինակ, թե Մարտի մեկը ամբողջությամբ բացահայտված է, բայց հնչում են մտքեր, որոնք հիրավի արժանի են պատշաճ ուշադրության: Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հարեւան Իրանում հայ համայնքի առջև ելույթում արծարծեց այն քաղաքական գործիչների թեման, որոնք, ըստ Փաշինյանի, ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան սեփական երկրի քաղաքացիներ:
Ամիսներ են անցել այդ հայտարարությունից, բայց ոչ Փփաշինյանն է գաղտնազերծում նրանց անունը, ոչ էլ անվտանգության ծառայությունն է հայտնաբերում օտարերկրյա ՀՀ քաղաքացի գործակալներին:
Աղմկոտ հայտարարությունների շարքը լրացնում է Արցախում դավադիր ուժերի մասին հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան նախկին ուժեր, որոնք ծրագրում են դավադիր պատերազմ, որպեսզի այդ ողջ մեղքը բարդեն իր վրա: Փաստորեն, Նկոլ Փաշինյանը գիտի մոտալուտ պատերազմի մասին, բայց ձեռքերը ծալած սպասում է, թե ով կսանձազերծի այն:
Հայտարարություններից մեկն էլ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին է, որոնց մասին հեղափոխությունից մեկ տարի անց խոստովանեց վարչապետը, ասելով, թե նախկին իշխանությունը ԱԱԾ արխիվից իր հետ մի շարք փաստաղթեր է տարել: Այսօր ԱԺ-ում վերջին երկու հայտարարությունների մասին լրագրողները հարցրեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, թե նչ պատասխանեց նա, շատ հուզիչ էր…Դավադիր պատերազմի մասին հարցին ի պատասխան, ասաց, թե վարչապետը սպառիչ պատասխաններ է տվել այդ մասին, իսկ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղերի վերաբերյալ գործ դեռեւս չի հարուցվել , ինչու, որովհետեւ ինչպես Վանեցյանն ասաց, դա յուրահատուկ գործ է:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ պետության անվտանգությանը սպառնալիք պարունակող հայտարարությունները պարզունակ դեմագոգիա են, ջուրծեծոցի, առանց իրական հիմքի, այլապես ԱԱԾ-ն կգնար դրանց հետքերով եւ կբացահայտեր ինչպես դավադիրներին, այնպես էլ գործակալներին եւ այլն:
Միթե կարելի է այսպիսի անպատասխանատու հայտարարություններ անել եւ իրավապահ կառույցներին էլ օգտագործել իբրեւ քաղաքական գործիք եւ երբ, որ պահին պետք է նրանց աշխատեցնել, երբ պետք չէ, հանգիստ նստեցնել տեղը: Իրավական ցանկացած պետությունում նման հայտարարություններն անհետեւանք չէին մնա, գուցե մեզ մոտ հարկադրված պարաուրդի են մատնվել, քանի որ հասկանում են, որ արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործ կհարուցվի նման վտանգավոր սուտ հայտարարություններ տարածելու, հանրության շրջանում խուճապ առաջացնելու համար:

Անի Սահակյան

դիտվել է 1275 անգամ
Լրահոս
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am