«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված է եղել դեռ ամիսներ առաջ՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմկոտ սկանդալին զուգահեռ։ Այս երկու պատմություններն, իհարկե, որեւէ ուղղակի առնչություն չունեն, սակայն Սանասարյանի գործը պատրվակ է դարձել, որպեսզի ՔՊ վերնախավում քննարկվի «ոչ յուրայիններից» ազատվելու հարցը։
Հենց այդ օրերին, մեր աղբյուրների պնդմամբ, զրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյլնալյանի միջեւ, որի ընթացքում վերջինս կառավարության ղեկավարին խոստացել է լուծել «Հանրապետություն» կուսակցության լոյալության հարցը, որի քաղխորհրդի անդամն է արդարադատության արդեն նախկին նախարարը։
Սակայն Զեյնալյանը ոչ միայն չի կարողացել համոզել Արամ Սարգսյանին ու մյուսներին, այլ կուսակցությունում նրան կանգնեցրել են երկընտրանքի առջեւ՝ պահանջելով ընտրել կա՛մ նախարարի, կա՛մ կուսակցականի կարգավիճակը։
Այնուամենայնիվ, Փաշինյանը մի որոշ ժամանակով «սառեցրել» է պաշտոնանկության թեման՝ հաշվի առնելով, որ հենց Զեյնալ յանը խորհրդարանում պետք է ներկայացներ կառավարության նոր կառուցվածքը։
Դրանից հետո ամեն օր Զեյնալյանի հրաժարականը սպասելի էր, մանավանդ, որ նրա կուսակցությունը՝ «Հանրապետությունը», հրապարակային հայտարարությամբ դատապարտել է դատարաններն արգելափակելու ու Քառօրյա պատերազմի խնդրով քննիչ հանձնաժողով ստեղծելու Փաշինյանի նախաձեռնությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Զեյնալյանն այդ հայտարարություններից հետո փորձեց սահմանազատվել իր կուսակցությունից, դա նրան չփրկեց պաշտոնանկությունից»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը