Դավիթ Անանյանը կոռոպցիոնե՞ր է, թե՞ ոչ որակյալ կադր

«Ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլ ընդհանրապես հանրային ծառայողի, պետական ծառայողի աշխատավարձերի հետ կապված խնդիր կա, որովհետև եթե ուզում ենք ներգրավել որակյալ աշխատողներ, ուրեմն պետք է ապահովենք արժանապատիվ աշխատավարձ կամ արժանապատիվ եկամուտ»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ըստ նրա՝ ՊԵԿ-ում ամենամսյա տրվող պարգևատրումները տրվում են կատարողականի երկու խումբ գործակիցների հիման վրա՝ մարդկային դիմանկարը նկարագրող ցուցանիշների 30%-ին գումարվում է պրոֆեսիոնալ գործունեության ցուցանիշների 70%-ը և այդ 0.3-1.3 գործակիցների շրջանակում յուրաքանչյուր անձ ամեն ամիս գնահատվում է. «Իսկ այդ յուրաքանչյուր անձի պարգևատրումը հաշվարկում եմ անձամբ ես: Հետևաբար՝ եկեք պայմանավորվենք, որ կա համակարգ, և այդ համակարգի վերահսկողությունն ուղղակի կատարվում է իմ կողմից: Դա մի քիչ ծանր գործընթաց է, բայց էդ գործընթացի նկատմամբ մենք պետք է ունենանք շատ խիստ վերահսկողություն»,- ասել է նա:
Դավիթ Անանյանի այս հայտարարությունը դիտարժան է 2 առումով. առաջին` Անանյանը կարծես թե ակամա խոստովանել է, որ ինքը, լինելով նախկին համակարգի կադր, զբաղվել է կոռուպցիայով: Հակառակ պարագայում պետք է ընդունել, որ Անանյանը, իր իսկ բառերով ասած, այնքան էլ որակյալ կադր չէ, այլապես չէր աշխատի պետական համակարգում, որովհետև այնտեղ չկա իր պատկերացրած արժանապատիվ վարձատրությունը: Մյուս կողմից` Անանյանի հետևողական նախանձախնդրությունը` պահպանելու իր համակարգի աշխատողների պարգևատրումներն անշուշտ գովելի է: Բայց պետությունը չի սահմանափկվում սոսկ ՊԵԿ աշխատողներով, ուստի պատկան մարմինները պարտավոր են մտածել նաև ուսուցչի, բժշկի, գիտնականի ու սպայի արժանապատիվ վարձատրության մասին: Իսկ ի՞նչ է անում պետությունն այդ ուղղությամբ: Ասել, թե ոչինչ չի անում, շատ մեղմ կլինի, որովհետև պետությունը, բացի այն, որ նկատելի աշխատավարձերի բարձրացում չի ապահովում, նաև հարկային օրենսդրության փոփոխությամբ ճիշտ հակառակն է անում` պետական համակարգում աշխատողների վարձատրությունը պատրաստվում է իջեցնել:
Ինչպես հայտնի է, անցած տարվա կեսից աշխատողների կողմից կենսաթոշակային հիմնադրամներին վճարվող 5 տոկոսը կառավարությունը իջեցրեց 2,5 տոկոս։ Կառավարությունը մտադիր է հետ գնալ նախկին հարաբերակցության։ Այսինքն` եկամտահարկի 23 տոոկս միասնական դրույքաչափի կիրառման դեպքում ցածր եկամուտ ունեցողները, ովքեր այժմ էլ 23 տոկոս են վճարում, կուտակային ֆոնդերին պետք է վճարեն նաև հավելյալ 2,5 տոկոս: Այսինքն` այս խավի մարդկանց աշխատավարձը ճիշտ այդքանով նվազելու է: Իսկ պետությունը չունի այնքան բարոյականություն, որ նրանց ևս մարդկային կամ պրոֆեսիոնալ գործունեության ցուցանիշների մարդկային դիմանկարը նկարագրող ցուցանիշների հիման վրա պարգևատրումներ տա բոլոր բյուջետային աշխատողներին:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք չեն վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն։ Ներողություն` ասելով հո չի, բա ի՞նչ է ձեր արածը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1796 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am