Ծառուկյանի հեղափոխությունը

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փաթեթին, քանի որ դեմ են նախագծով առաջարկվող եկամտահարկի համահարթեցմանը: «Համահարթեցման հարցում մենք դեմ ենք լինելու, որովհետև սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ»,- ասել է Ծառուկյանը ու խորհուրդ տվել իշխանություններին առաջնորդվել համաաշխարհային պրակտիկայով: «Գերմանիայում, օրինակ, 9000 եվրո աշխատավարձ ստացողներին չեն հարկում: Մենք էլ պիտի մտածենք` օրենք ընդունենք, որ մինչև 150 -200 հազար ստացողները չհարկվեն: Դրանից բարձր աշխատավարձ ստացողները, թող հարկվեն»,- ասել է նա և ավելացրել, թե շատ բարձր աշխատավարձ ստացողներից կարելի է 30-40 տոկոս հարկ գանձել, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում և եվրոպական որոշ երկրներում: 

Ըստ Ծառուկյանի` եկամտահարկի համահարթեցումը 800 հոգու համար է արվում: Խոսքը նրանց մասին է, ովքեր 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ են ստանում, մինչդեռ 600 հազար մարդ ստանում է ցածր` մինչև 200 հազար դրամ աշխատավարձ. << 800 հոգու համար պիտի համահարթեցում արվի, մնացած 600.000-ի հաշվին>>,- ասել է Ծառուկյանը, ով նաև Հայաստանի ամենախոշոր սեփականատերն է, նաև հայտնի գործարար: Նախկինում Ծառուկյանը տարբեր առիթներով ասել է, որ ինքը Հարվարդ չի ավարտել, սակայն բազմաթիվ հարկերի տիրապետում է` ելնելով սեփական փորձից: Այս դեպքում սակայն, Ծառուկյանը շատ պարզ ու հասկանալի բացատրել է, որ կյանքի ու գործի համալսարաններն իրեն ավելին են տվել: Ի տարբերություն իշխանության մեջ գտնվող <<խելոքների>>, ովքեր եկամտահարկի համահարթեցումը ներկայացնում են իբրև լիբերալիզմի, սոցիալական արդարության և հավասարության դրսևորում, Ծառուկյանը խնդիրը շատ հստակ է ձևակերպել` չի կարելի լուծել 800 հոգու խնդիր` 600 հազարի հաշվին:

30 տոկոս աղքատ բնակչություն ունեցող պետությունն առաջին հերթին պարտավոր է խրախուսել աղքատ խավի եկամուտների աճը: Իսկ շատ քիչ տոկոս կազմող բարձր եկամուտ ունեցողներին էլ ավելի ապահով դարձնելու հարցը աղքատության հաղթահարման ռազմավարական ճանապարհ չէ: Բարձր աշխատավարձի խրախուսումը, որով փորձ է արվում պայմանավորել համահարթեցման ռեֆորմը, արդարացված չէ հենց միայն այն պատճառով, որ աշխարհի շատ ավելի բարեկեցիկ ու զարգացած երկրներ խուսափում են գնալ նման քայլի: Ստացվում է, որ ժողովրդի, հիմնականում աղքատ ժողովրդի պայքարի միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը որոշել է իջեցնել առանց այդ էլ բարձր եկամուտով աշխատողների հարկերը, մինչդեռ աղքատների համար հեղափոխական իշխանությունը դեռ ոչ մի նկատելի գործ չի արել: Իսկ ինչու կառավարությունը չի մտածում նվազագույն աշխատավարձ ստացողներին չհարկելու մասին: Սոցիալական պետություններում նվազեցվում է եկամտահարկի շեմը, ավելին` սոցիալական առանձին շերտերի, օրինակ, ուսուցիչների, երկու և ավելի երեխա ունեցողների համար եկամտահարկի զեղչ է կիրառվում:

Հայաստանում այսօր գործող եկամտահարկի 23-28 տոկոս շեմը գրեթե կրկնակի բարձր է ԵԱՏՄ անդամ երկրների եկամտային հարկի միասնական դրույքաչափերից: Բայց Հայաստանի իշխանությունը, չգիտես ինչու, այդ հարցին լուծում տալու փոխարեն, որոշել է առաջնային դիտարկել բարձր եկամուտներով անձանց իրավունքների պաշտպանությունը:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 10151 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am